Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Բնական դիմակ ավոկադոյով` մազերի փայլը վերականգնելու համար. tert.am

Բնական դիմակ ավոկադոյով` մազերի փայլը վերականգնելու համար. tert.am

Healthy food star-ը ավոկադոյով բնական դիմակի բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի վերականգնել մազերի փայլը:

Ավոկադոն հարուստ է E և B վիտամիններով և խոնավեցնող ազդեցություն է ունենում մազերի վրա, ինչի շնորհիվ օգտագործումից հետո ապահովում է մազերի փայլը: Այն բնական հումքով է պատրաստվում և ավելի մատչելի է, քան մազի խնամքի համար նախատեսված միջոցները:

Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է տրորել կես ավոկադոն տարայի մեջ, պյուրեանման զանգված ստանալ, ավելացնել 1 ձվի դեղնուց և լավ խառնել, որից հետո մի փոքր ձիթայուղ ավելացնել և խառնել՝ համասեռ զանգված ստանալու համար:

Դիմակը պետք է մազերին տարածել հավասարապես, ապա մազերը փաթաթել սրբիչով՝ տաքացնելու, որն էլ կնպաստի դիմակի առավել արդյունավետ ազդեցությանը: Այն կարելի է թողնել 30 րոպե, որից հետո լվանալ և լավ չորացնել: Այս դիմակը կարելի է կիրառել շաբաթական 2 անգամ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. saudibeautyblog.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ