Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Գերչակի յուղի օգտակարությունը մազերի աճի վերականգնման համար. tert.am

Գերչակի յուղի օգտակարությունը մազերի աճի վերականգնման համար. tert.am

Գերչակի յուղը հարուստ է վիտամին E-ով, հանքանյութերով, սպիտակուցներով  և հզոր հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններ ունի: Բացի այդ, այն հարուստ է օմեգա 9 ճարպաթթուներով, որոնք էական ազդեցություն են ունենում  մազերի սնուցման  համար և կարող են վերականգնել դրանց աճը, ինչպես նաև՝ հաստացնել հոնքերն ու թարթիչները: Գերչակի յուղի օգտակարությունը և կիրառման եղանակները ներկայացնում է healthy food team-ը:

  1. Գերչակի յուղը թափանցում է ծակոտիներն ու նպաստում մազերի աճին:
  2. Բարելավում է ավշային համակարգի աշխատանքը:
  3. Հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կանխում է բորբոքումը:
  4. Թեթևացնում է փորկապությունը:
  5. Նպաստում է գլխացավի վերացմանը:
  6. Օգտակար է բշտիկների և մաշկային հիվանդությունների բուժման համար:


Մազերի աճը բարելավելու համար այն պետք է քսել գլխամաշկին, ծածկել և պահել մինչև 60 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Կարելի է կրկնել շաբաթական 3 անգամ:

Կան նաև գերչակի յուղի փաթեթիկներ, որոնք կարելի է փաթաթել կտորով և դնել մաշկին մի շարք հիվանդությունների պարագայում, ինչպես օրինակ` այտուցված հոդերի, միոմայի, երիկամային քարերի, մարսողական խանգարումների, դաշտանային ցավերի ժամանակ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. farmamir.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ