Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Բանանով դիմակ. մազաթափության բուժման բնական միջոց. tert.am

Բանանով դիմակ. մազաթափության բուժման բնական միջոց. tert.am

Organic Health-ը ներկայացրել է մազաթափության բուժման համար կիրառվող բնական և բուժիչ դիմակներից մեկը, որի հիմնական բաղադրիչը բանանն է: Այս միջոցն օգնում է դադարեցնել մազաթափությունը կարճ ժամանակամիջոցում:

Ինչպես աղբյուրն ընդգծում է` բանանը մի շարք վիտամիններ և հանքանյութեր  է պարունակում, որոնց թվում է սիլիկա գելը, ինչը կտրուկ բարելավում է մազերի որակն ու ապահովում հաստությունը:

Մազերի աճին նպաստող բուժիչ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է.
2 բանան,
6 կաթիլ նուշի յուղ:

Պետք է լավ տրորել բանանը` վրան ավելացնելով նուշի յուղը, և լավ խառնել: Այնուհետև անհրաժեշտ է խառնուրդը քսել գլխամաշկին և մազերին, քսելու ընթացքում` նրբորեն մերսել: Քսելուն պես գլուխը պետք է ծածկել սրբիչով, քանի որ այս խառնուրդը կարող է հոսել: Այն պետք է գլխամաշկին պահել 30 րոպեից մինչև մեկ ժամ, ապա լավ լվանալ մազերը՝ սովորականի պես:

Այս դիմակն օգտակար է բոլոր տեսակի մազերի համար` բարակ, հաստ, կոշտ: Մի քանի անգամից արդյունքը զգալի կլինի. մազերն ավելի առողջ և փարթամ տեսք կունենան:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. 3ladies.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ