Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Խնձորի քացախ` շամպունի փոխարեն. առողջ գլխամաշկ և փայլուն մազեր ունենալու բնական միջոց. tert.am

Խնձորի քացախ` շամպունի փոխարեն. առողջ գլխամաշկ և փայլուն մազեր ունենալու բնական միջոց. tert.am

Մազերի և գլխամաշկի խնամքի և բուժման համար հիանալի միջոց է չզտված խնձորի քացախը, որը մաքրում է մազերը` դրանց  առավել մեծ ծավալ և փայլ հաղորդելով, ինչպես նաև նվազեցնում  է մազաթափության մակարդակը և վերացնում գլխամաշկի  թեփն ու սնկային վարակը:

Առողջ գլխամաշկ և հարթ մազեր ունենալու համար  healthyfoodteam.com-ը խորհուրդ է տալիս  մի կողմ դնել մազի խնամքի նորաձև պարագաներն, ու մազերը լվանալ խնձորի քացախով, որի պարունակության մեջ առկա ալֆա-հիդրօքսիթթուները կապահովեն մազերի առողջությունը: Այն սպանում է բոլոր մանրէներին ու վերացնում թեփը: Խնձորի քացախը հիանալի կարգավորում է արյան շրջանառությունը:

Խնձորի քացախ օգտագործելու  օգտակարությունը.

  1. վերացնում է մաշկի մահացած բջիջները` նպաստելով առողջ մազերի աճին,
  2. փայլ է հաղորդում մազերին,
  3. վերացնում է թեփը,
  4. հիանալի է գլխի չոր մաշկի վերականգնման համար:


Մազերը վերականգնելու և առողջ տեսք ստանալու համար քացախն անհրաժեշտ է օգտագործել.

 

  • կարճ, ուղիղ կամ բարակ մազերի դեպքում` շաբաթական մեկ անգամ,
  • ալիքաձև, գանգուր, հաստ կամ երկար մազերի դեպքում` 2 շաբաթը մեկ անգամ,
  • բնականից հաստ և գանգուր մազերի դեպքում` 6-8 շաբաթը մեկ անգամ:


Այն օգտագործելու համար անհրաժեշտ է 1 բաժակ քացախը խառնել 3 բաժակ  տաք ջրի հետ և քսել գլխին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.velvet.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ