Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ճշմարիտ տեղեկություններ եւ մոլորություններ՝ մազաթափության պատճառների մասին

Ճշմարիտ տեղեկություններ եւ մոլորություններ՝ մազաթափության պատճառների մասին

Մազաթափության առաջացման կոնկրետ պատճառը չափազանց դժվար է մատնանշել, քանի որ երեւույթը կարող է գենետիկ, հորմոնալ եւ շրջակա միջավայրին առնչվող մի շարք հանգամանքների համադրության հետեւանք լինել: Մազաթափության ամենատարածված պատճառը անդրոգեն ալոպեցիան է, որն արական եւ իգական տարբերակումներ ունի: Մազաթափությամբ տառապող տղամարդկանց 95 տոկոսի մոտ հիվանդության արական տարբերակն է առկա, տեղեկացնում է Medical Daily-ն:

Սակայն երեւույթը կանանց մոտ էլ հազվադեպ չէ: Միացյալ Նահանգների՝ մազաթափությամբ տառապող բնակչության շուրջ 40 տոկոսն իգական սեռի ներկայացուցիչներ են:

Մինչեւ պատճառներին անցնելը, նշենք, որ յուրաքանչյուր մարդ մեկ օրվա ընթացքում կարող է մազերի 50-100 ֆոլիկուլ կորցնել: Քանի որ առողջ մարդու գլխին 100 հազարից ավելի մազ կա, հիշյալ քանակությամբ կորուստն աննկատ է անցնում:

Ստորեւ 5 ամենալայն տարածում գտած մոլորություններն են այն մասին, թե ինչը կարող է մազաթափության պատճառ դառնալ:

  1. Գլխարկը մազերի կորստի է հանգեցնում
    Իրականում հանգիստ կարող եք օգտվել հագուստի այս միջոցից, որովհետեւ այն երբեք մազաթափություն չի առաջացնի, եթե միայն այնքան ամուր չի հագնում գլխին, որ կարողանա մազերի ֆոլիկուլների ուղղությամբ արյան շրջանառությունը դադարեցնել: Իսկ ահա սանրվածքի եղանակները, մասնավորապես՝ պինդ հյուսքը հանգիստ կարող է ձգողական ալոպեցիայի կամ մաշկային պտկիկի առաջացման պատճառ դառնալ, որոնց պարագայում մազի ֆոլիկուլներին անդառնալի վնաս է հասցվում:

  2. Մազաթափությունը մորից է ժառանգվում
    Գենետիկայի դերակատարությունը մազաթափության հարցում այնքան էլ մեծ չէ: Եվ, այնուամենայնիվ, եթե կոնկրետ պարագայում հիվանդության պատճառը գենետիկ հանգամանքներն են, ապա դրանք կարող են նույն հաջողությամբ նաեւ հորից ժառանգվել: Բանն այն է, որ անցյալում, ըստ իրականացված մի շարք հետազոտությունների, մազաթափության գենը միայն X քրոմոսոմի մեջ է առկա, սակայն հետագայում այն նաեւ Y քրոմոսոմի մեջ է հայտնաբերվել:

  3. Մազերի կորուստն անդառնալի է
    Մազաթափության ամենալայն տարածում գտած դեպքերն ի հայտ են գալիս հորմոնալ փոփոխությունների ֆոնի վրա : Օրինակ, ապացուցվել է, որ օրգանիզմում արական հորմոններից մեկի՝ դիհիդրոտեստոստերոնի բարձր բաղադրությունը կարող է մազաթափության ուղիղ պատճառ դառնալ, իսկ կանանց պարագայում՝ մազերի առողջությունն ուղղակիորեն տեստոստերոնի քանակից է կախված: Ուստի, միանշանակ կարելի է պնդել, որ հորմոնալ վերահսկողության արդյունքում կարելի է ո՛չ միայն մազաթափությունը կանխել, այն նաեւ մազի ֆոլիկուլներին պատճառված վնասը վերականգնել:

  4. Մազաթափությունը միայն տարեց մարդկանց մոտ է ի հայտ գալիս
    Արական մազաթափությունը կարող է նույնիսկ դեռահասների մոտ ի հայտ գալ: Իսկ կանանց պարագայում այն կարող է կյանքի երրորդ տասնամյակում դրսեւորվել:

  5. Մազաթափությունը կարող է սթրեսի հետեւանք լինել
    Սթրեսը կարող է մազաթափութուն առաջացնել, բայց խոսքն այստեղ առօրյա իրավիճակիների մասին չէ: Ծանր աշխատանքի կամ ֆինանսական անկայունության արդյունքում ի հայտ եկած անհանգիստ ապրումները երբեք մազերի կորստի չեն հանգեցնի: Խոսքն այստեղ առավել ծանր դեպքերի, օրինակ՝ սիրելի մարդու կորստի մասին է, եթե այն անքնության եւ ախորժակի կորստի պատճառ է դառնում, արդյունքում կարող է նաեւ սթրեսի համար պատասխանատու հորմոնների քանակային աճի հանգեցնել:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ