Մազերի խնամք
Երբ մազերն օգնության կարիք ունեն
Բնությունն իմաստուն է: Նա մարդուն ստեղծել է այնպիսին ու օժտել այն որակներով, որոնք բնության ոչ մի այլ արարածի հատուկ չեն: Մեզանից շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց օրգանիզմի թաքնված հնարավորությունների մասին:
Մենք ո'չ միայն կարող ենք հոգին ու մարմինը կոփել ու «դաստիարակել», այլև որոշ հուշումների դեպքում հասկանալ, թե ինչ խաթարումներ կան այս կամ այն օրգանի աշխատանքում: Իզուր չէ, որ ժողովրդական բժիշկներն ու կենսաէներգիայի մասնագետներն ասում են, որ մարդու լավագույն բժիկն ինքն է ու իր ենթագիտակցությունը:
Հիշենք թեկուզ այն դեպքերը, երբ կոսմետոլոգն ասում է, որ փխրուն եղունգներն օրգանիզմում կալցիումի անբավարարության մասին են հուշում: Իսկ չոր մաշկը օգանիզմում A վիտամինի անբավարարության վկայություն է:
Նույնն էլ կարելի ասել մազերի վիճակից դատելով: Մազերն առողջության ամենաճշգրիտ բարոմետրն են, ու մազերի ամեն խնդիր ուղիղ կամ անուղղակի կապված է օրգանիզմում առկա խնդրի հետ:
- Փշրվող մազերը, որ մեզ թվում է, թե վարսահարդարիչի, մազերի ներկի օգտագործման հետևանք է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Եթե մազերի ծայրերը կտրում եք յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ ու չեք չարաշահում հարդարման միջոցները, սակայն միևնույն է, մազերը դեզի են նմանվում, ուրեմն պետք է մտածեք ձեր սննդահամակարգի մասին: Այդ ժամանակ է, որ պետք է հիշել, թե ինչ են սիրում ու ինչի հանդեպ են զգայուն մեր մազերը: Հարկավոր է սննդացանկ մշակել, որտեղ մի սյունակում պետք է գրել այն մթերքների անունները, որոնք հարկավոր է օգտագործել, իսկ մյուս սյունակում` արգելված մթերքները:Ի դեպ, փշրվող մազերը «սիրում» են գերչակի, նուշի, ձիթապտղի յուղ: Դրանցով պետք է տրորել մազերը, ապա փաթաթել տաք սրբիչով, իսկ մեկ ժամից լավ լվանալ ու մազերին հարած ձվի դեղնուց քսել կամ թթված կաթ: Գործողության վերջում հարկավոր է մազերը ողողել թեյի կամ երիցուկի թուրմով:Փխրուն մազերը խոսում են աղիների խանգարումների մասին: Որոշ դեպքերում փխրունությունը մազերի խոնավության կորստի վկայություն է:Մազերի փխրունությունը վերացնելու համար նախ հարկավոր է մազերն ամրացնել «ժողովրդական» միջոցներով: Իսկ եթե դրանից հետո էլ մազերի վիճակի բարելավում չի նկատվում, վազքով` թերապևտի մոտ: Բացի սննդակարգի փոփոխությունից, դրանում հարկավոր է ներառել նաև կաթնամթերք ու կիրառել դիմակներ մազերի համար:Ահա դրանցից մեկը: Մսաղացով մանրացրած հալվեի տերևի վրա ավելացնել մեղր ու գերչակի յուղ: Ստացվածին ավելացնել մեկ դեղնուց ու մեկ թ/գդալ կոնյակ, խառնել ու քսել մազարմատներին: Լվանալ մեկ ժամ հետո: Բուժման համար հարկավոր է նման 6 գործողություն կատարել` շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:
- Խամրած մազեր. այս փաստը վկայում է մազի հարթության անբավարարության ու պիգմենտի այրման մասին: Սակայն խամրած մազերի հիմնական պատճառը հեմոգլոբինի ցածր մակարդակն է: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունությամբ: Դրան նպաստում են դաշտանն ու ծննդաբերությունը: Խամրած մազերին հաճախ պակասում է H վիտամինը, որը բարելավում է մազերի եղջրային շերտի վիճակը: Բնության մեջ այդ վիտամինը գտնելը բավականին դժվար է:Ուստի հարկավոր է տարեկան 2-3 անգամ H վիտամինը պարունակող դեղամիջոց ընդունել: Օրգանիզմը հարկավոր է հարստացնել տիրոզինով. դրա համար նուշ, ավոկադո, կաթնամթերք, քնջութ ու դդմի սերմ օգտագործեք:
- Մի մոռացեք ցինկի մասին, բարակած մազերը խոսում են ցինկի անբավարարության մասին, իսկ ցինկը միայն մազերին չէ, որ հարկավոր է: Ցինկ կա ոստրեների, խեցգետինների ու ծովախեցգետինների մեջ: Օգտակար են նաև միսը, ընտանի թռչնամիսը, վարսակափաթիլները, լոբազգիները, ձուն ու կաթը, ինչպես նաև սև հացը, արևածաղկի սերմը: Ստուգեք հեմոգլոբինի մակարդակն ու երկաթ պարունակող մթերք օգտագործեք` նուռ, միս, կարմիր գինի:
- Երբ դրսում շոգ է, մազերն ասես էլեկտրականությանը միացած լինեն, հնարավոր չէ որևէ կերպ կարգի բերել և հակառակը, եթե դրսում մռայլ ու խոնավ եղանակ է` մազերը կախվում են սառցալուլաների նման: Խորհուրդ. փորձեք մազերը երբեմն ողողել սառը հանքային ջրով, որը նաև բնական միկրոմերսման ազդեցություն է ունենում, խթանում արյան շրջանառությունը:
- Չոր մազեր, դրանց նույնիսկ դիպչելն է տհաճ, դժվար է խնամելը, նույնիսկ հյուսել ու անգամ ժապավեն կապելն է ծայրահեղ դժվար: Նման մազերը պարզապես խնդրում են, որ դիմեք մասնագետի: Մազերի չորությունը լինում է երիկամների խնդիրների դեպքում: Հնարավոր է նաև, որ ձեզ մոտ A, B, C վիտամինների ու նույնիսկ սպիտակուցների պակաս լինի:Խորհուրդ. ուշադրություն դարձրեք, թե ինչ շամպունով եք լվանում մազերը, բարերար ազդեցություն են ունենում բամբուկի թուրմ պարունակող միջոցները, քանի որ դրանք ամրացնում, կենդանացնում են բարակ ու խամրած, չոր մազերը և փայլ ու ծավալ են հաղորդում:
- Եթե ձեզ թվում է, թե մազաթափությունն աղետալի չափերի է հասնում, ապա մի խորհուրդ. խուճապի մի մատնվեք: Վերլուծեք, թե վերջին կես տարում ինչ ապրումներ եք ունեցել, գուցե ծննդաբերությունը համընկնում է այդ շրջանի հետ: Կամ էլ հակառակը` հանգամանքները ստիպել են դադարեցնել հղիությունը: Կնշանակի` ձեր խնդիրը ներզատիչ գեղձերի խանգարումների հետ է կապված: Նման իրադարձությունները հանգեցնում են արական ու իգական հորմոնների հավասարակշռության խախտման, ինչն անդրադառնում է նաև մազերի որակի վրա:Խորհուրդ. սպասեք 3-4 ամիս, այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա արյան անալիզ հանձնեք` իմանալու շաքարի մակարդակը: Գուցե մազաթափությունը շաքարային դիաբետի առաջին նշանն է, որի ժամանակ մազարմատները սնող մազանոթներում արյան շրջանառության խանգարում է տեղի ունենում, իսկ եթե օրգանիզմում առանձնակի փոփոխություններ չեն նկատվում, ուրեմն մազաթափությունը կապված է ամենօրյա սթրեսների, քրոնիկ փորկապության կամ էլ պարանոցի օսթեոխոնդրիտի հետ: Խորհուրդ. սթրեսը պետք է վերացնել: Դա կարելի է անել հաճելի երաժշտության, բուրավետ յուղերի կամ էլ բնության ձայների միջոցով:Փորկապության դեպքում, երբ օրգանիզմն ամեն օր խցանվում է էլ ավելի շատ խարամներով, կարևոր է ճիշտ սնվելը: Շատ օգտակար են կաղամբը, գազարն ու խնձորը, ջուրն ու սպորտը: Իսկ օսթեոխոնդրիտը կարելի է բուժել մերսումով: Ի դեպ, միաժամանակ կազատվեք նաև սթրեսներից:
- Թեփ. այս դեպքում հատուկ ուշադրություն է պահանջում ստամոքս-աղիքային տրակտը: Մեծ թեփերը խոսում են հաստ աղիքի, լեղուղիների ու նյութափոխանակության խանգարման մասին: Թեփը կարող է նաև ալերգիայի հետևանք լինել:Խորհուրդ. սնվեք ճիշտ, առանց շաքարի, աղի, սուրճի, ու գազավորված ըմպելիքի ու հատկապես` չիփսի:
- Եթե մազերը սպիտակում են, ապա դա նշանակում է, որ ենթաստամոքսագեղձի կամ էլ վահանաձև գեղձի խնդիր ունեք, ուստի, պետք է վերացնել հորմոնալ խախտումը: Պետք է քիչ աղ ու թթու սնունդ օգտագործել, մի հոգնեք, աշխատեք խուսափել սթրեսից:
- Երբ մազերը բնական երանգից ավելի են մգանում, նշանակում է` կարգին վիճակում չեն լյարդն ու լեղապարկը: Լյարդից լեղու հոսքի դժվարացումը աղիքներ նպաստում է արյան մեջ նրանում առկա ներկանյութի արտանետմանը, ինչից էլ մազերը սկսում են մգանալ:Խորհուրդ. ընդմիշտ մոռացեք տապակածի, գազավորված ըմպելիքի ու պաղպաղակի մասին: Դրանից հրաժարվելով` նաև բարակ գոտկատեղ կունենաք: Գիտնականներն ապացուցել են, որ փարթամ մազեր ունենում ենք 30-ին մոտ: Իսկ 30-50 տարեկանում մազերի քանակը կտրուկ նվազում է, որից հետո հնարավոր է, որ այդ քանակը մնա անփոփոխ:Ի դեպ, բրիտանացի ոճաբան Էնդի Ուֆֆելսը, որի մոտ են հարդարվում շատ ու շատ ճանաչված անձինք, հետաքրքիր եզրակացություն է արել. այն մարդիկ, որոնց մազերը գերազանց վիճակում են, հաջողակ են աշխատանքում ու անձնական կյանքում:Ուրեմն` խնամենք մեր մազերն ու լինենք հաջողակ:
10.04.2014 Մեդ-Պրակտիկ
07.11.2015
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Յուղոտ մազերի համար բազմաթիվ օգտակար խորհուրդներ կարող եք գտնել կայքի "Մազերի խնամք" բաժնում:
Աննա
03.10.2015
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ