Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մասնագետի խորհուրդները. մազերի լամինացում տնային պայմաններում

Մասնագետի խորհուրդները. մազերի լամինացում տնային պայմաններում

Մազերի լամինացումն արդեն գեղեցկության սրահների նորույթ չէ: Սակայն շատ աղջիկներ Հայաստանում չեն պատկերացնում, թե ինչու է այն անհրաժեշտ: Մազերին հատուկ կազմ են քսում, որը վերադարձնում է դրանց առողջ եւ խնամված տեսքը: Վարսերը դառնում են ավելի ծավալուն եւ թվում են ավելի խիտ ու փարթամ, կենդանի եւ վառ: Կանայք, ովքեր արել են այս գործողությունը, վստահեցնում են, որ լամինացված մազերին ավելի դյուրին է սանրվածք անել: Դրան նպաստում է բնական ցելյուլոզը, որն ընդգրկված է մազերի լամինացման բոլոր միջոցների բաղադրությունում:

 

Գործողությունը, իհարկե, լավն է, բայց բավական թանկ արժե: Պարզվում է, որ ժելատինի օգնությամբ կարելի է մազերն առողջացնել գրեթե անվճար: Իհարկե, սրահում գործողությունն ավելի մեծ արդյունք կտա, քանի որ հատուկ միջոցները վերադարձնում են նույնիսկ շատ վնասված մազերի առողջ տեսքը: Տնային պայմաններում այն այդքան արդյունավետ չի լինի, փոխարենը շատ ավելի էժան է: Ե՛վ սրահում, ե՛ւ տանն արված գործողությունն արդյունք է տալիս 2-3 շաբաթ, այդ պատճառով հարկավոր է այն կրկնել ամիսը 1-2 անգամ: Իսկ ցանկալի արդյունքի հասնելու համար NEWS.am STYLE-ին խորհուրդներով օգնել է վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

 

«Ժելատինով մշակումից հետո վարսերը թաղանթով են պատվում, ինչի շնորհիվ մազերի մակերեսը հարթվում է, լրացուցիչ ծավալ է ստացվում: Բացի այդ, թաղանթը մազերը պաշտպանում է արտաքին բացասական ազդեցություններից: Այդ պատճառով եթե վարսերը չորացնում եք վարսահարդարիչով կամ սանրվածք եք անում, ժելատինով լամինացումն այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Ժելատինում բազմաթիվ օգտակար նյութեր կան (պրոտեին, կոլագեն, սննդային ցողուններ, ամինաթթուներ, վիտամիններ եւ միկրոտարրեր):

 

Գոյություն ունեն տնային պայմաններում ժելատինով լամինացման բազմաթիվ բաղադրատոմսեր: Ներկայացնենք ամենատարածվածը:

 

Վերցրեք 1 ճաշի գդալ ժելատին, 3 ճաշի գդալ տաք ջուր, 1-2 ճաշի գդալ դիմակ, որը համապատասխանում է ձեր մազերին:

 

Ժելատինը տաք ջրում լուծեք, 15 րոպե թողեք, որպեսզի ուռչի: Զանգվածը տաքացրեք եւ գոլորշու վրա լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չմնան: Ավելացրեք շուրջ 2 ճաշի գդալ մազերի դիմակ: Զանգվածը պետք է թանձր թթվասերի տեսք ունենա:

 

Ժելատինով մազերի լամինացման համար գործողությունների հերթականությունն այսպիսին է.

 

Գլուխը լվանալ;

Մազերը չորացնել սրբիչով, այլ ոչ թե վարսահարդարիչով;

Ժելատինե զանգվածը քսել թեթեւակիորեն խոնավ մազերին;

Գլխին պոլիէթիլենից գլխարկ հագնել եւ սրբիչով փաթաթել;

40 րոպե սպասել՝ միաժամանակ սրբիչի վրայից վարսահարդարիչով չորացնելով մազերը;

Դիմակը սառը ջրով լվանալ:

Ներկայացված լամինացնող կազմը հարմար է բոլոր տեսակի մազերի համար: Կարելի է ավելացնել նաեւ այնպիսի բաղադրիչներ, որոնք լավ ազդեցություն են թողնում հենց ձեր վարսերի վրա: Դա չի վնասի մազերը, հակառակը, կուժեղացնի լամինացնող կազմի արդյունքը»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ