Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մասնագետի խորհուրդները. շերտավոր ներկում տնային պայմաններում

Մասնագետի խորհուրդները. շերտավոր ներկում տնային պայմաններում

Ներկայում շերտավոր ներկումը (мелирование) մազաներկման ամենից հայտնի տեսակն է: Շերտավոր ներկումն առանձին մազափնջերի գույնը բացացնելու տարբերակ է: Վարսերը ներկելու այս տարբերակը համարվում է խնայող, քանի որ մազերի միայն մի մասն է ներկվում, իսկ մնացածները պահպանում են բնական գույնը: Կարելի՞ է, արդյոք, այդ գործողությունը կատարել տանը: Այդ հարցով NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Հասմիկ Դավթյանին:

 

«Տնային պայմաններում շերտավոր ներկումը միանգամայն սովորական երեւույթ է: Եթե սրահում այն կարժենա 10-15 հազար դրամ, ապա տանը կծախսեք ընդամենը 3-4 հազար»,- ասում է Հասմիկը:

 

Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր շերտավոր ներկման համար.

 

բացացնող փոշի, այսպես կոչված «բլոնդորանտ»;

 

օքսիդանտ, որի տոկոսայնությունը կախված է նրանից, թե ի՞նչ երանգ եք ցանկանում ստանալ: Որքան մուգ են ձեր մասերը, այնքան ուժեղ օքսիդանտ պետք է օգտագործեք (մինչեւ 12%): Եթե ձեր մազերը ներկելուց կամ քիմիական գանգրացումից թուլացել են, հարկավոր է ընտրել ավելի թույլ օքսիդանտ (շուրջ 3%);

 

ներկը խառնելու աման: Մազերը ներկելու ժամանակ որեւէ կերպ չի կարելի օգտագործել մետաղական սպասք: Ընտրեք կերամիկական, ապակե կամ, ծայրահեղ դեպքում, պլաստիկ սպասք;

 

ներկելու վրձին;

 

մազափնջերը բաժանելու համար նախատեսված ծայրով սանր;

 

նրբաթիթեղ, եթե օգտագործվելու է նրբաթիթեղով շերտավոր ներկման տարբերակը;

 

սիլիկոնե գլխարկ եւ հելյուն, եթե օգտագործվելու է գլխարկի միջոցով «փետրավոր» շերտավոր ներկում:

 

Իսկ հիմա շերտավոր ներկման տարբերակները.

 

1. «Փետուրներ»: Ներկման այս տարբերակի համար օգտագործվում է անցքերով սիլիկոնե գլխարկ, որոնց միջով հանվում են առանձին մազափնջեր եւ ներկվում: Այս մեթոդը հաճախ օգտագործվում է կարճ մազերի շերտավոր ներկման համար:

 

2. Նրբաթիթեղի օգնությամբ շերտավոր ներկում: Ներկման առավել տարածված միջոց: Այս մեթոդի պարագայում յուրաքանչյուր մազափունջը նրբաթիթեղի թերթով առանձնացնում ենք մազերի ընդհանուր զանգվածից, այնուհետեւ ներկում եւ նրբաթիթեղով փաթաթում: Ներկման նման մեթոդը, որպես կանոն, օգտագործվում է երկար մազերի համար:

 

Նրբաթիթեղի օգնությամբ ներկելու համար մազերը բաժանեք 7 մեծ փնջերի՝ յուրաքանչյուրն առանձնաբար ամրացնելով հերակալով: Ծոծրակի հատվածից սկսելով՝ մազափնջերից յուրաքանչյուրից փոքրիկ փնջիկներ առանձնացրեք: Փոքր փունջը, որը պատրաստվում եք ներկել, դրեք նրբաթիթեղի վրա: Մազարմատից սկսած փնջերը պատեք բացացնող կազմով: Այնուհետեւ մազափունջը փաթաթեք նրբաթիթեղով՝ նույն կերպ մշակելով նաեւ մնացած մազափնջերը:

 

«Եթե Ձեր մազերը ներկել եք, ապա շերտավոր կարելի է ներկել ոչ պակաս, քան 7 օր անց: Ցանկալի է երկու դեպքում էլ օգտագործել միեւնույն ապրանքանիշի ներկը: Անպայման ներկից ալերգիկ ռեակցիայի բացակայության թեսթ անցկացրեք:

 

Նաեւ հիշեք, որ գլխին վերքի, քերծվածքների կամ բորբոքային այլ գործընթացների դեպքում չի կարելի շերտավոր ներկել: Վարսերին ներկը թողնելու ժամանակահատվածը կախված է նրանից, թե որքան բաց երանգ եք ցանկանում ստանալ: Բայց ներկը 40 րոպե գլխին թողնել խորհուրդ չի տրվում:

 

Երբ ներկված փնջերի արմատներն աճեն, հարկավոր է կրկնակի ներկել: Դրա համար պարզապես արմատներին քսեք բացացնող կազմը, ներկը պահեք որոշ ժամանակ, այնուհետեւ մազերը սանրեք, որպեսզի գունային հավասար անցում ստացվի»,- ամփոփում է Հասմիկը:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ