Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազերի որակի վերականգնումը տաք յուղերով տնային պայմաններում

Մազերի որակի վերականգնումը տաք յուղերով տնային պայմաններում

Ձմռանը մազերն ավելի չոր, թեփոտ են դառնում և ունեն հատուկ խնամքի կարիք: Մազերի խնամքը տաք յուղերով ընդգրկված է յուրաքանչյուր սալոնային խնամքի մեջ, սակայն այն կարելի է կազմակերպել նաև տանը:

 

Տնային պայմաններում մազերի վերականգնման համար պետք է օգտագործել բնական յուղեր: Ամենից հաճախ օգտագործվում է ձիթապտղի յուղը, բայց պետք չէ կանգ առնել ստանդարտ տարբերակի վրա: Օրինակ՝ ժոժոբի յուղը հիանալի վերականգնում է մազերի կառուցվածքը, կոկոսի յուղը ավելացնում է փայլը, գերչակի յուղը պայքարում է չորության դեմ:

 

Լավ արդյունքի հասնելու համար կարող եք ազատ խառնել դրանք իրար և ավելացնել ուրիշ օգտակար նյութեր' մեղր, կիտրոնի հյութ, երիցուկի թուրմ և այլն:

 

Վերականգնողական գործընթացը բավական հեշտ է: 10 կաթիլ յուղ լցրեք մի փոքր ջրի մեջ և դրեք տաքանալու: Համոզվեք, որ խառնուրդն այդքան էլ տաք չի ստացվել: Այնուհետև քսեք յուղը գլխամաշկին և տարածեք ամբողջ մազերի երկայնքով: Հատուկ ուշադրություն դարձրեք մազերի ծայրերին: Լողի գլխարկ դրեք կամ տոպրակով փակեք գլուխը և թողեք 1 ժամ: Այնուհետև հանեք գլխարկն ու լվացեք մազերը շամպունով: Որպեսզի արդյունքն ակնհայտ լինեն, շաբաթը մեկ անգամ կրկնեք այս գործընթացը մեկ ամսվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Սոֆի

30.01.2013

Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

09.01.2013

Այնքան ջուր, որ ստացված քանակը մոտավորապես լինի հավասար մազերի դիմակի համար նախատեսված քսուքի միանվագ օգտագործման չափաբաժնին։

Արմենուհի

09.01.2013

Իսկ ջրի չափաբաժինը որքա՞ն պետք է վերցնել

Մեդ-Պրակտիկ

09.01.2013

Հարգելի Մարգարիտ, հոդվածի 2-րդ պարբերությունում նշված են յուղերի ընտրությունները` ըստ նշանակության։

Մարգարիտ

09.01.2013

10 կաթիլ յուղ լցրեք մի փոքր ջրի մեջ... ցանկացա՞ծ յուղ,կարո՞ղ ենք դրա համար օգտագործել репейное масло

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ