Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ամենատարածված սանրվածքներ մազաթափություն են առաջացնում, պարզել են գիտնականները

Ամենատարածված սանրվածքներ մազաթափություն են առաջացնում, պարզել են գիտնականները

 Շատերը գիտեն, որ մազի ներկերը և մազերի ուղղման պրոցեդուրաները վնասում են մազերը, սակայն ամերիկյան մաշկաբանները հանրության ուշադրությունն են հրավիրում այն փաստի վրա, որ պակաս կարևոր չէ, թե ինչ սանրվածք է ընտրված, հաղորդում է irishhealth.com-ը:

 

Գիտնականները պարզել են, որ սովորական «պոչը» շատ վտանգավոր է և մազաթափության պատճառ է դառնում:

Մազերը սկսում են կոտրվել և թափվել: Մազերի հյուսքը, ջերմային պտտուկները, գանգուրներ սարքելու ունելիները և մազահարթեցման արդուկները ևս «սև ցուցակում են հայտնվել»:

 

«Մազերի բնական կառուցվածքը խաթարում են նաև մազերի համար միջոցները: Դրանք գլխի մաշկի ջերմային և քիմիական վնասման են հանգեցնում», - նշում է ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնական դոկտոր Ժոզեֆինա Կինտանիլյա-Դաեքը:

 

Նրա խոսքով, պետք է կամ ընդհանրապես հրաժարվել կամ, նվազագույնը, մազերին «հանգստյան օրեր» տալ: Լավագույն տարբերակը` բաց թողնված մազերն են: Նման սանրվածքը հնարավորություն է տալիս նվազեցնել մազարմատների լարվածությունը, որը ճաղատացման է տանում:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ