Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Հրաշք յուղ մազերի առողջացման համար՝ տնային պայմաններում

Հրաշք յուղ մազերի առողջացման համար՝ տնային պայմաններում

Կտավատի սերմերի յուղն ուղղակի փրկություն է նրանց համար, ովքեր կանգնել են մազերի որակը շուտափույթ բարելավելու խնդրի առաջ: Այս հրաշք միջոցը առողջացնում է վնասված մազերը արմատից մինչեւ ծայրերը, լավացնում նաեւ գլխամաշկի վիճակը:

 

Կտավատի յուղը դեռ վաղուց անտարբեր չի թողել ոչ միայն այն ճանաչող կանանց, այլեւ կոսմետոլոգներին: Տնային պայմաններում յուղն օգտագործելը ոչ մի բարդություն չի ներկայացնում, մանավանդ որ այն վաճառքում կա բոլոր դեղատներում:

Ի դեպ, կտավատի յուղը օգտագործվում է ոչ միայն վնասված մազերի համար, այլեւ առողջ մազերի խնամքի, հարդարման:

Կտավատի յուղը՝ սանրվածքը ֆիքսելու համար

Բնական միջոցներից լավագույնն է սանրվածքը ֆիքսելու, մազերը հարդարելու համար: Այն անպայման օգագործեք միայն մաքուր մազերը հարդարելիս, այլապես արդյունքը գոհացնող չի լինի:

Մազարմատների մերսում

Կտավատի յուղը հրաշագործ ազդեցություն է ունենում գլխամաշկի վրա: Բացի այն, որ յուղը փափկեցնում է մաշկը, նաեւ սնուցում է А, Е, F վիտամիններով, լավացնում արյան շրջանառությունը: Ընդ որում, ավելի լավ արդյունք զգալու համար, բացի արտաքին օգտագործումից, կարող եք յուղը խմել նաեւ… Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ:

Թեփի դեմ

Չոր մաշկ ունեցողները միանգամից կզգան կտավատի յուղի ազդեցությունը թեփի դեմ պայքարում: Դանդաղ կրակի վրա մի քիչ տաքացրեք յուղը եւ մերսման շարժումներով քսեք գլխամաշկին: Անհրաժեշտ է մաշկը այսպես մերսել շաբաթական երկու անգամ առնվազն մեկ ամիս: Յուղը գլխամաշկից հարկավոր է հեռացնել գոլ ջրով եւ շամպունով:

Ճյուղավորված մազերի դեմ

Խառնեք կտավատի եւ բողկի յուղերը, մի քիչ տաքացրեք, բայց այնպես, որ չգերազանցի սենյակային ջերմաստիճանը: Խառնուրդը քսեք մազերի ծայրերին, ապա պահեք դրանք գոլորշու վրա մոտ քսան րոպե, որպեսզի ազդեցությունն ավելի ուժեղ լինի: Հետա լվացեք: Արդյունքը զգալու համար օգտագործեք այս մեթոդը երկու ամսից ոչ պակաս, շաբաթը երկու անգամ:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.11.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտնեք յուղոտ մազերի խնամքի մասին անհրաժեշտ ինֆորմացիա.

 

www.med-practic.com/arm/607/23910/article.more.html

www.med-practic.com/arm/607/22873/article.more.html

https://www.med-practic.com/arm/797/10958/article.more.html

Ani

17.10.2015

Բարև Ձեզ. Իմ մազերշատ շուտ յուղոտվում են .ինչ խորհուրդ կտայիք. Ինչ անեմ

Մեդ-Պրակտիկ

11.01.2013

Դեղատներից

Մարգարիտ

10.01.2013

իսկ որտեղի՞ց կարանք ձեռք բերենք

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ