Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նոյեմբերի 18, 2026թ, Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ամենամյա գիտաժողով

Նոյեմբերի 18, 2026թ, Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ամենամյա գիտաժողով

Հարգելի բժիշկ

Օստեոպորոզի կենտրոնը և Ոսկրային հանքային հիվանդությունների և օստեոպորոզի հայկական ընկերությունը հրավիրում են բժշկական հանրության ներկայացուցիչներին մասնակցելու Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ամենամյա գիտաժողովին։

 

Գիտաժողովի հիմնական նպատակն է բարձրացնել օստեոպորոզի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, ընդլայնել բժիշկների մասնագիտական գիտելիքները և ներկայացնել հիվանդության ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները։

 

Ոսկրային առողջության վրա կարող են էական ազդեցություն ունենալ քրոնիկ հիվանդությունները, որոշ դեղամիջոցները և հազվադեպ հիվանդությունները։ Ոսկրային հյուսվածքի ախտահարումները երբեմն կարող են նմանվել օստեոպորոզի, սակայն պահանջում են այլ մոտեցումներ ախտորոշման և բուժման հարցում։

 

Գիտաժողովի գիտական ծրագրում ընդգրկված են արդիական և կլինիկական կարևորություն ունեցող թեմաներ՝ երկրորդային օստեոպորոզից և գլյուկոկորտիկոստերոիդային բուժման առանձնահատկություններից մինչև հազվադեպ ոսկրային հիվանդություններ, հիպոպարաթիրեոզ, հիպերկալցեմիա, օստեոմալացիա, օստեոսարկոպենիա և հղիության ու լակտացիայի հետ կապված օստեոպորոզ։ Դասախոսությունները ներկայացվելու են առաջատար հայ բժիշկների կողմից։

 

Հատուկ հյուր՝ պրոֆեսոր Ջոն Պ. Բիլեզիկյան (Columbia University, ԱՄՆ), որը հանդես կգա առցանց դասախոսությամբ՝ ներկայացնելով  Նոր ֆիզիոլոգիական և թերապևտիկ հայեցակարգերը  հարվահանգեղձ հորմոնի վերաբերյալ   ։ Գիտաժողովի ավարտին նախատեսված է նաև առցանց  հարցուպատասխան պրոֆեսոր Բիլեզիկյանի հետ, որը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկելու իրենց հետաքրքրող կլինիկական հարցերը։

 

Գիտական ծրագիր

 

10:00–10:30 — Գրանցում

10:30–11:00 — Կյանքի որակ և ոսկրի առողջություն․ օստեոպորոզի վաղ ախտորոշման հիմնարար սկզբունքները
Բաբալյան Վ. Ն.՝ Ոսկրային հանքային հիվանդությունների և օստեոպորոզի հայկական ընկերության նախագահ, Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն

11:00–11:30 — Նորը և ժամանակով ապացուցվածը գլյուկոկորտիկոստերոիդային օստեոպորոզի բուժման մեջ
Հարոյան Ա. Ա., բ.գ.թ.՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժնի վարիչ

11:30–12:00 — Անկատար օստեոգենեզ․ կլինիկական առանձնահատկություններ և ժամանակակից բուժական մոտեցումներ
Մինասյան Ն. Մ., բ.գ.թ.՝ բժիշկ-գենետիկ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

12:00–12:30 — Օստեոպորոզի բուժման ռազմավարությունը տարբեր կլինիկական իրավիճակներում
Մանուկյան Ս. Գ., բ.գ.թ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար

12:30–13:00 — Օստեոմալացիա և օստեոպորոզ․ ժամանակակից տարբերակիչ ախտորոշում
Մուկուչյան Վ. Ն.՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար

13:00–13:30 — Հիպոֆոսֆատազիա․ հազվադեպ, բայց կարևոր ախտորոշիչ մարտահրավեր
Վարդանյան Վ. Ս., բ.գ.թ.՝ «Վարուս Մեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ռևմատոլոգ

13:30–14:00 — Օստեոսարկոպենիա․ ոսկրային և մկանային առողջության փոխկապակցվածությունը
Գինոսյան Ք. Վ., դոցենտ, բ.գ.թ.՝ ԵՊԲՀ-ի ռևմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար

14:00–14:30 — Սուրճի ընդմիջում

14:30–15:00 — Հիպոպարաթիրեոզը և ոսկրային առողջությունը
Աղաջանովա Ե. Մ., պրոֆեսոր, բ.գ.դ.՝ «Մուրացան» էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ

15:00–15:30 — IGF-1-ը և ոսկրային հյուսվածքը․ ֆիզիոլոգիական և կլինիկական նշանակությունը
Խռոյան Ա. Գ.՝ էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս

15:30–16:00 — Հիպերկալցեմիա․ լաբորատոր ֆենոմենից մինչև պատճառագիտական ախտորոշում
Գոգյան Ն. Վ., բ.գ.թ.՝ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու

16:00–16:30 — Երկրորդային օստեոպորոզ․ թաքնված էնդոկրին գործոնները
Մարտիրոսյան Ն. Հ., դոցենտ, բ.գ.թ.՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն և էնդոկրինոլոգիայի ծառայության ղեկավար

16:30–17:00 — Տղամարդու հիպոգոնադիզմը և ոսկրային առողջությունը
Դանիելյան Հ. Ա., բ.գ.դ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի ծառայության ղեկավար

17:00–17:30 — Հղիության և լակտացիայի հետ կապված օստեոպորոզ
Աղաբաբյան Լ. Հ.՝ էնդոկրինոլոգ

17:30–18:00 — Ոսկրային առողջության կառավարումը
Պրոֆեսոր Ջոն Պ. Բիլեզիկյան, բ.գ.դ.՝ Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք, ԱՄՆ (առցանց դասախոսություն)

18:00 — Հարցուպատասխան պրոֆեսոր Բիլեզիկյանի հետ (առցանց)

 

Ո՞ւմ համար է նախատեսված գիտաժողովը։

 

Գիտաժողովին հրավիրվում են էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, վնասվածքաբաններ, թերապևտներ, ռևմատոլոգներ, գինեկոլոգներ, ռադիոլոգներ, նյարդաբաններ, նեֆրոլոգներ, ուրոլոգներ, վիրաբույժներ, քիմիաթերապևտներ և ուռուցքաբաններ։

 

Միացե՛ք մեզ՝ նոր գիտելիքների, մասնագիտական փորձի փոխանակման և ոսկրային առողջության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի համար։

 

Մասնակիցները կստանան ՇՄԶ կրդիտավորված վկայականներ

 

18 նոյեմբերի, 2026 թ.
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանսների սրահ, Երևան

 

Մեր ընդհանուր նպատակը մեկն է՝ ավելի վաղ ախտորոշում, ավելի արդյունավետ բուժում և ավելի առողջ կյանք մեր պացիենտների համար։ 

Աղբյուր. Օստեոպորոզի կենտրոն և Ոսկրի Մետաբոլիկ Հիվանդությունների և Օստեոպորոզի Հայկական Միություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ