Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ճարպակալում» թմայով 4-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով

Նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ճարպակալում» թմայով 4-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով

Հարգելի՛ գործընկեր,

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ճարպակալում» 4-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողովին, որն անցկացվելու է դոկտոր Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 5-րդ միջազգային բժշկական գիտաժողովի հետ համագործակցությամբ։

 

Գիտաժողովը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 6–7-ին, Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

 

Գիտաժողովը համախմբելու է Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին՝ քննարկելու ճարպակալման՝ որպես քրոնիկ, բազմագործոն հիվանդության, ախտորոշման, բուժման և երկարաժամկետ կառավարման ժամանակակից մոտեցումները։

 

Գիտական ծրագրի հիմնական ուղղություններն են՝

 

  • Ճարպակալման դեղորայքային բուժման նորագույն մոտեցումները, ներառյալ GLP-1 թերապիան։
  • Բարիատրիկ և մետաբոլիկ վիրաբուժության ժամանակակից տեխնոլոգիաները։
  • Ճարպակալման միջմասնագիտական կառավարումը։
  • Կանանց առողջությունը և մանկական ճարպակալումը։
  • Հետվիրահատական հսկողությունն ու պացիենտների երկարաժամկետ վարումը։
  • Կլինիկական դեպքերի ներկայացում և գործնական քննարկումներ։

 

Գիտաժողովին մասնակցելու են մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Քաթարից, Վրաստանից, Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

 

Գիտաժողովը հավատարմագրված է EACCME®-ի կողմից՝ 12 եվրոպական ՇՄԶ կրեդիտով (ECMEC®s)։

 

Համոզված ենք, որ գիտաժողովը մասնագիտական գիտելիքների փոխանակման, միջազգային փորձին ծանոթանալու և նոր համագործակցություններ հաստատելու արժեքավոր հնարավորություն կլինի։

Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։

 

Ամսաթիվ՝ նոյեմբերի 6–7, 2026 թ.


Վայր՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Երևան


Մանրամասներ, ծրագիր և գրանցում՝  https://obesity.am/am

 

Հարգանքով՝
Գիտաժողովի կազմակերպիչներ

 

Տաթևիկ Խաչատրյան` նախագծի հեղինակ և կազմակերպիչ, ՄեդՊրոգրես Առողջապահական Հիմնադրամի հիմնադիր և տնօրեն



Լևոն Գրիգորյան` նախագծի գիտական ղեկավար, կազմակերպիչ, Մինիմալ Ինվազիվ վիրաբույժների Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ

 

Արա Բաբլոյան` բ.գ.դ., «Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար

 

Սկզբնաղբյուր. https://obesity.am/am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ