Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 13-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ

նոյեմբերի 6-7-ը, 2026թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 13-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 13-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա  նոյեմբերի 6-ին և 7-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ կոնֆերանս-դահլիճում (հասցե՝ ք. Երևան, փ. Մ. Խորենացի 15)։


 Գիտաժողովը նվիրված է ընտանեկան բժշկության արդի խնդիրներին, ԱԱՊ օղակի բժիշկների և նեղ մասնագետների գործնական աշխատանքում առավել տարածված ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումներին: 


Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև հայազգի բժիշկներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայի Թագավորությունից, Կանադայից, ԱՄՆ-ից (կից ներկայացվում է ծրագիրը): 

 

Գիտաժողովի մասնակցության թիրախային լսարանն են՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, սրտաբաններ, նյարդաբաններ, ակնաբոույժներ, ներզատաբաններ, ինչպես նաև ԱԱՊ օղակի բուժքույրեր:

 

Գիտաժողովի մասնակցությունն անվճար է:

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ
առողջապահական հասարակական կազմակերպություն

 

Սկզբնաղբյուր. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ