Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին:


Բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդդհարտա Սանկար Դատտան, EFMA գլխավոր քարտուղար Լեա Վապները, ՀԲԱ հիմնադիր նախագահ Պարունակ Զելվեյանը, Հայաստանի բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: 


Ելույթներում ուշադրության կենտրոնում էին խիստ կարևոր, սակայն անտեսված խնդիրներ` հատկապես մարտահրավերներով լի ներկա ժամանակներում։ 

 


Մասնակիցները կարևորեցին Հայաստանում նման բարձր մակարդակի մասնագիտական հարթակի ձևավորումը՝ որպես երկխոսության, փորձի փոխանակման և առողջապահական համակարգերի վերաիմաստավորման կարևոր քայլ։


Վերոնշյալ թեմաների շուրջ զրուցեցինք Հայաստանի բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

 

 

-  Տարիներ առաջ Ձեր տեսլականում կա՞ր նման միջոցառման կազմակերպումը` Հայաստանում: 


-  Այո՛, կար: Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը բաց կազմակերպություն է, և ձգտում է համագործակցել բոլորի հետ՝ բացարձակապես ուշադրություն չդարձնելով որևէ իրավիճակի՝ լինի դա քաղաքական, թե` այլ: Կարևորը համագործակցությունն է: Անկախ այն բանից՝ դահլիճում հինգ հոգի է ներկա, թե` ավելին, կամ` թե ինչ է կատարվում աշխարհում, աշխատանքն ընթանում է: Եվ դա հրաշալի է: 


Արդեն երկար ժամանակ՝ Ասոցիացիայի հիմնադրման օրվանից, երևի թե՝ 2001-2002-ից, աշխատում ենք Ֆորումի հետ: Եվ դա արդեն ո՛չ միայն համագործակցություն է, այլ նաև` ընկերություն առանձին մարդկանց և կազմակերպությունների միջև: 2005-2006-ին Հայաստանում ևս իրականացվել է Ֆորում. բավականին մեծ միջոցառում էր: ֆորումը տարեկան մեկ անգամ է կազմակերպվում. ղեկավար մարմինը նախապես որոշում է հաջորդի անցկացման վայրը: 

 


Այս կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ հնարավորին միավորում է տարբեր երևույթներ, մարդկանց, կազմակերպություններ: Այս անգամ ներկայացվել են «Արտակարգ իրավիճակների բժշկություն», «Ինքնակառավարում»,  «Արհեստական բանականություն», «Բժշկական թիմերի  սպառման համախտանիշ» թեմաները, որոնք միմյանց հետ որևէ կապ չունեն: 

 


Քննարկվում են հարցեր, որոնք արդիական և կարևոր են, բայց` անտեսված, ինչը այս կազմակերպության, ֆորումի առանձնահատկություններից է:  Համագործակցություն իրականացվում է  առջապահության նախարարության, մասնավորի, մասնագիտական ասոցիացիաների, հասարակական սեկտորի հետ. միավորվում է ամեն բան, ինչ հնարավոր է միավորել: Կարևոր չէ անգամ լեզուների տիրապետումը. բոլոր դեպքերում շփումը հնարավոր է:

 


-  Մեծ ընդգրկումը չի՞ խանգարում արդյունավետությանը:


-  Բացարձակապես չի խանգարում: Սկզբում մտածում էինք, կարող է խառնաշփոթ լինել, բայց երբ մարդիկ խոսում են միևնույն հարցի շուրջ, և նրանց մոտ ձևավորվում է նույն նպատակն ու ուղղությունը, ապա կարող է միայն օգտակար միավորում ձևավորվել՝ յուրաքանչյուրի տեսանկյունից, անձնական կամ կազմակերպչական փորձից, մասնագիտական առանձնահատկություններից, նաև պետության հնարավորություններից ելնելով: Բնական է, որ դրանք շատ տարբեր են. առկա են տարբեր մոտեցումներ, տարբեր բյուջեներ, տարբեր առողջապահական համակարգեր, սակայն նույն խնդիրը, նույն ուղղվածությունը միավորում է, ինչը շատ կարևոր է ներկայիս պառակտված աշխարհում:
Կարևոր չէ, թե դու փոքր կամ մեծ երկիր ես ներկայացնում: Բոլորը հաղորդակցվում են նույն հարթության վրա (Իսրայելի, Ֆրանսիայի, Վրաստանի կամ այլ երկրների բժշկական  ասոցիացիաներ):
Օրինակ, Հայաստանն ու Գերմանիան տարբեր երևույթների մասին են խոսելու, բայց եթե դրանք նույն ուղղությունն ունեն՝ մեկը մյուսին լրացնում է, և ոչ-ոք չի կարող ասել, թե, օրինակ,  Գերմանիան ավելի շատ ներդրեց, քան` Հայաստանը: 

 


Զեկույցների, անհատական քննարումների հիման վրա կատարվել են եզրահանգումներ, որոնք կորոշեն մեր հետագա աշխատանքի ընթացքը, պլաններում կմտցվեն համապատասխան փոփոխություններ: 


Օրինակ, «Արհեստական բանականության» զեկույցը շատ նորություններ էր պարունակում, որոնք փորձելու ենք տարածել մեր հասարակական, բշկական-առողջապահական դաշտում: 


Ֆորումի շրջանակում արտակարգ իրավիճակների բժշկության ոլորտին վերաբերող հարցերը ներկայում Հայաստանի համար խիստ ակտուալ էին, քանի որ գլոբալ փոփոխություններ են իրականացվում, էլ ավելի գլոբալ ակնկալվում են: Կարծում եմ, այդ ոլորտի պատասխանատուների հաջորդ քայլը կարող է լինել ՝ Ուկրաինայի, Իսրայելի կամ Գերմանիայի համար կամուրջ դառնալը` այդ ոլորտում, հետաքրքիր լուծումներ գտնելու, փորձի փոխանակում իրականացնելու համար:


Մոտակա ապագայում, բնականաբար, կկազմակերպենք միջոցառում, կհաստատենք նախագիծ, որի օգնությամբ նորույթները կփոխանցենք մեր բժշկական դաշտին: 


Հայաստանում այսօր ապրում ենք արտակարգ իրավիճակում և պետք է գիտակցենք, որ ցանկացած պահի կարող ենք մեր սպիտակ խալաթները փոխարինել այլով և այլ կերպ աշխատել: Դա պետք է գիտակցել և պատրաստ լինել ցանկացած զարգացումների:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ