Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա 2024թ. դեկտեմբերի 3-4 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, հասցե՝ ք.Երևան, Մ.Խորենացի 15:

 

Կոնֆերանսը նպատակ ունի քննարկելու ամբուատոր օղակում տարեցների և ծերերի սիրտանոթային հիվանդությունների, գլխուղեղի քրոնիկ արյան շրջանառության, ճանաչողական և շարժողական խանգարուﬓերի, տագնապային համախտանիշի և ընկճախտի, աղեստամոքսային և մկանաոսկրային հիվանդությունների, ﬕզասեռական խանգարուﬓերի բուժման, կանխարգելման, ռիսկի գործոնների և բարդությունների վերահսկման արդի խնդիրները՝ ապահովելով նրանց առողջ, ակտիվ և արժանավայել երկարակեցություն:

 

Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, թոքաբաններ, սրտաբաններ, նյարդաբաններ, լաբորատոր ախտորոշման բժիշկներ, աղեստամոքսաբաններ, ռևմատոլոգներ, էնդոկրինոլոգներ, ուռոլոգներ, սեռաախտաբաններ, առողջապահության կառավարման և կազմակերպման մասնագետներ:

 

ԿՈՆՖԵՐԱՆՍՆ ԱՆՎՃԱՐ Է ԵՎ ԵՐԿՈՒ ՕՐԸ ՄԻԱՍԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ Է:

 

Հարգանքով`
Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ՝
Լամարա Մանուկյան

Հարգանքով`
Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ՝
պրոֆ. Սամվել Հովհաննիսյան

Հեղինակ. Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ