Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը», «Հայկական բժշկական միջազգային կոմիտեն», «Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը» և «Իվենչր գլոբալ» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ կազմակերպում են «Գլխացավերի իրազեկման արշավ», որը նվիրված է աշխարհահռչակ բժիշկ և գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յես Օլեսենին:

 

Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանը։


Նրա խոսքով՝  հոկտեմբերի 11-12-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» կայացել է ՇՄԶ կրեդիտավորված միջազգային գիտաժողով` շուրջ 1000 հայ բժշկի մասնակցությամբ, որի շրջանակում կազմակերպված «Healthcare EXPO Armenia 2024» առողջապահական ցուցահանդեսին  քաղաք Երևանից և ՀՀ մարզերից մասնակցել են 150 և ավելի առողջապահական ընկերություններ:


Ա. Ավետիսյանը պատմեց, որ գիտաժողովին` որպես թիրախային լսարան, դիտարկվել են թերապևտները, ընտանեկան բժիշկները, նյարդաբանները, նյարդավիրաբույժները և ճառագայթային ախտորոշման մասնագետները, սակայն, հաշվի առնելով թեմայի արդիականությունը, մասնակցել են բժշկական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցչները: