Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սուիցիդները` օրախնդիր. Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը

Սուիցիդները` օրախնդիր. Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը

Սույն թվի սեպտեմբերի 10-ին Երևանում` «Անի Գրանդ» հյուրանոցում, կայընթացավ Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը, որը կազմակերպվել էր ՀՀ Առողջապահության նախարարության և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում:

 

Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան՝ ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանը` «Սուիցիդները Հայաստանում, սոցիալ-հոգեբանական վերլուծություն» թեմայով և, Արմինե Աղաջանյանը` «Հոգեկան առողջության պահպանման  և բարելավման ռազմավարություն, գործողություններ՝ պլանի իրականացման վերաբերյալ գործողությունների պլանի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն» և այլնոք:

 

Նշվեց, որ վերջին տարիներին սուիցիդների աճ է գրանցվել, ինչի պատճառ են և՛ մոլորակի ազգաբնակչության աճը, և՛ աշխարհում գրեթե ամենուր տարբեր բարդ իրավիճակները:

 

Դա անհանգստության լուրջ պատճառ է, և հարկ է սուիցիդների կանխարգելման գործուն մեխանիզմներ մշակել:

 

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հոգեկան առողջության ոլորտը հսկայածավալ է, այն շատ ավելի մեծ է, քան բուն հոգեբուժությունը և որևէ մեկ կազմակերպությունը, անգամ Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որը միավորում է ՀՀ գրեթե բոլոր հոգեբույժներին և շատ անվանի հոգեբանների, չի կարող ներկայացնել ամբողջը: Այդ պատճառով այս հարթակը, որը ձևավորվեց ՀՀ աԱռողջապահության նախարար տիկին Ավանեսյանիության  նախաձեռնությամբ, ձևավորվեց Հոգեկան առողջության ազգային կոալիցիան, որի հիմքում Եվրոպական հոգեկան առողջության կոալինվենցիայի մոդելնն է, և այս հարթակը հոգեկան առողջության ոլորտում այսօր կարելի է համարել ամենահզոր միությունըամենաներկայացուցչական, որի հավաքական գաղափարներին, նախաձեռնություններին վստահաբարն պատրաստ կլինենեն աջակցել և իրականացնել ո՛չ միայնև՛ ՀՀ առողջապահության նախարարությունը, և՛այլև ՀՀ կառավարությունը, և՛՝ ԱՀԿ ռեգիոնալ և տարածաշրջանային կառույցները մասնակցությամբ:

 

Հոգեկան առողջության խնդիրները վաղուց դուրս են եկել միայն հոգեբուժության և առողջապահության շրջանակներից` ներառելով ամբողջ հանրությունը»:
 

Նախարարության խոսնակ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ – ողջունել է իսկ զեկույցը ներկայացրել է բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Աղաջանյանը:

 

 

«Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է հոգեկան առողջության վերականգնման պահպանման և բարելավմանև պահպանման միջոցառումների 2022-2026 ծրագիրը: Մի շարք միջոցառումներ արդեն իրականացվել են, և որոշներն իրականացման փուլում են:

 

Բաժիններից առաջինը հոգեկան առողջության ոլորտին վերաբերող օրենսդրության վերանայումն է, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած պարտավորություններին:

 

Ներկայում միջազգային փորձագետների և տեղի մասնագետների աջակցությամբ իրականացվում է հոգեկան առողջության մասին օրենքի նախագծի մշակումը, որը նպատակ ունի ներկայում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հաստատման դրույթներին, բարձրացնել հոգեկան խնդիր ունեցողների  իրավունքները, հնարավորությունների հավասարեցումը, ինչպես նաև նվազեցնել խտրականությունը:

 

Առաջարկվում է ներկայում գործող Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը վերանայել, խմբագրել և անվանափոխել Հոգեկան առողջության մասին օրենքի:

 

Առանձին հոդվածով սահմանվելու են բնակչության հոգեկան առողջության կանխարգելման հետ կապված խնդիրները և պետության հանձնառությունը տվյալ ոլորտում: Կիրառվելու է միջազգային պրակտիկայում շրջանառվող կարգադրագրի ինստիտուտը, որով կնվազեցվեն ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքերը:

 

Այս կարգադրագրով անձըy (նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող) հնարավորություն ունի նախքան սուր վիճակների ի հայտ գալը դիմել ԱԱՊ հաստատություն և գրավոր ներկայացնել կարգադրագիր՝ հետագայում իր մոտ հնարավոր հոգեկան խնդիրների առաջացման պարագայում դիմել նախընտրելի բուժօգնության տեսակների, միջամտությունների, դեղերի կարիքների դեպքում, նաև ներկայացնելու կոնտակտային անձի տվյալներ` իր փոխարեն որոշումներ կայացնելու անհրաժեշտության դեպքում:
Ներառելու է նաև հոգեկան առողջության մասին օրենքը, որով Ավելի են կանոնակարգվելուխստացվելու են ֆիզիկական զսպման և մեկուսացման միջոցառումները:

 

ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանը խոսեց սուիցիդների մասին:

 

 

Նիստի շրջանակում ճիշտ դիրքորոշում տրվեց, որ սուիցիդների լավագույն կանխարգելումը գիտական խորը հետազոտությունների իրականացումն է: Մյուս կարևոր առանձնահատկությունը սուիցիդների, սուիցիդալ գործընթացների նկատմամբ վերաբերմունքը փոխելն է:

 

Ուսումնասիրությունների համաձայն` վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում սուիցիդների և սուիցիդալ փորձերի թվաքանակն աճել է: Օրինաչափ է այքանով, որ երկրագնդի բնակչությունը բնական աճ է արձանագրում: Դրանից զատ, տարբեր երկրներում ընթացող պատերազմները, հետպատերազմյան ճգնաժամերը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ գործընթացները, մարդկանց մոտ տարաբնույթ հիվանդությունների ահագնացող չափերը, սուիցիդների կանխարգելման ոլորտում պետական հստակ քաղաքականության բացակայությունը, միայն մի քանի պատճառներն են մարդու վարքի ծայրահեղ դրսևորման, որին անվանում են սուիցիդ:

 

 

Ժամանակակից մարդը հարկադրված է անընդհատ ենթարկվել տարատեսակ սթրեսածին ներգործությունների, որոնք նրան կանգնեցնում են համապատասխան վարք դրսևորելու անհրաժեշտության առջև: ԵՈվ մարդիկ, որոնց հոգեբանական պաշտպանական մխանիզմներն ավելի թույլ են կամ տևական ժամանակ գտնվել են հոգեկան ազդեցիկ գործոնների ազդեցության ներքո, առավել ևս, եթե տառապում են  որոշ հոգեկան հիվանդությամբ, հաճախ ընտրում են սուիցիդը: Հայաստանում  ինքնասպանությունների մասին ամբողջական տվյալներ առկա են 2009-ից սկսած:

 

Դրանց աղբյուրը ոստիկանությունն  է: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2009-2023 թթ Հայաստանում, ընդհանուր առմամբ գրանցվել է 2852 ինքնասպանություն, ամեն տարի մոտ 190 մարդ ինքասպանություն է գործել:

 

Ինքնասպանություն գործած անձանց մեջ գերակշռում են 30- 65 տարեկան անձինք (ընդհանուր թվի 54 տոկոսը), նրանց հաջորդում են տարեցները՝ 65-ից բարձր անձինք:

 

Ներկայացված զեկույցները համակողմանի քննարկվեցին և որոշվեց

 

  • հաջորդ նիստում ներկայացնել ռազմավարության մոնիտորինգի արդյունքները
  • նախաձեռնել 2026 թվականից նոր ռազմավարության մշակման գործընթաց: Տվյալ ռազմավարությունում բավական տեղ պետք է հատկացվի սուիցիդների կանխարգելմանը կամ նախաձեռնել սուիցիդների կանխարգելման առանձին ռազմավարություն:

 

Ընդհանրապես, ինքնասպանություն հաճախ գործում են 30- 65 տարեկան տղամարդիկ (2009-21 թթ բոլոր ինքնասպանությունների 43. 5 տոկոսը):

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ