Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մրցույթ` էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար

ՀՀ ԱՆ. Մրցույթ` էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար:

Էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել բուժաշխատողներ, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (տվյալ գործառույթը պետք է սահմանված լինի կազմակերպության կանոնադրությամբ), իրավաբաններ, հոգեբաններ, բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող գիտական աշխատողներ կամ գիտնականներ, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, լրացել է 35 տարին, ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով ([email protected]),  առձեռն կամ ուղարկվել փոստով (Երեւան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)` 2024 թվականի մայիսի 8-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում՝ համաձայն Ձև 2-ի, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝ հավակնորդի անունը, ազգանունը, էթիկայի հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված տեղին հավակնելու մասին տեղեկատվություն, քաղաքացիության, հաշվառման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, դիմումը ներկայացնելու օրվա, ինչպես նաև կից ներկայացված փաստաթղթերի և դրանց թերթերի քանակի մասին.

2) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճենը.

3) 3x4 սմ չափսի երկու լուսանկար.

4) համառոտ ինքնակենսագրություն (առավելագույնը А4 ֆորմատի թղթի վրա 1 էջի սահմաններում).

5) մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճենը.

6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).

7) առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.

8) էթիկայի հանձնաժողովի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ անդամի հավակնորդների դեպքում՝ առնվազն երկու տարի հասարակական կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթ՝ տրված կազմակերպության իրավասու անձի կողմից.

9) բարեվարքության վերաբերյալ լրացված ձևաթուղթ՝ համաձայն Ձև 3-ի.

10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.

11) էթիկայի հանձնաժողովներում աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն (եթե այդպիսին առկա է):

Փաստաթղթային և հարցազրույցի փուլերը կանցկացվեն 2024 թվականի հունիսի 25-ին ժամը 1430-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):

Մրցութային ընտրության համար նախատեսված հարցերը կազմված են հետևյալ բնագավառներից (բարեվարքության և էթիկայի մասով)՝

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  օրենք, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172243

 

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164972

 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենք,

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120793


«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենք, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164927


«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենք, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146066


«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին» Կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 182-ն որոշում,  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն 060-80-80-03 (1503,1502,1504) հեռախոսահամարով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ