Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ` 25 տեսական և 5 գործնական, կտրվեն վկայականներ:

 

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

 

Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ,  գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ:

 

Դասընթացը կազմակերպված է առցանց՝ «Զում» հարթակով, սկիզբը ժ. 18.00:

 

Դասախոս՝ ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Ի. Է. Դանիելյան (մասնագիտական վերապատրաստում «Դիետոլոգիա» մասնագիտությամբ 2018թ., ք.Մոսկվա):

 

Կոնտակտային հեռախոսահամարներ՝ 091-42-08-80, 091-24 -91- 85

 

Գրանցման համար զանգահարել կամ դիմել ԵՊԲՀ-ի շարունակական մասնագիտական զարգացման բաժին՝ 010-58- 31- 01, 091- 51- 55- 50

Դասընթացի ավարտին մասնակիցները.

 

  • կսովորեն հասկանալ և կիրառել մակրո և միկրո նուտրիենտների փոխազդեցությունը և ազդեցությունը առողջ և հիվանդ մարդու օրգանիզմի վրա,
  • կկարողանան կիրառել մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման դիետիկ  սկզբունքները և որոշակի սննդամթերքների առողջարար ազդեցությունը,
  • կծանոթանան աղիքային միկրոբիոտի գնահատման և շտկման գիտականորեն հիմնավորված  մեթոդներին,
  • ձեռք կբերեն պացիենտի սննդային վարքագիծը գնահատելու և փոխելու հմտություններ,
  • կկարողանան գործնականում օգնել պացիենտին կարգավորել մարմնի քաշը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ