Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի (ՄՄՕԱԱ) և Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 13-ին կկայանա «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային հոբելյանական XV գիտագործնական համաժողովը, ինչպես նաև ամբիոնի վարիչ‚ պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանի «Մաշկավեներաբանություն» երկհատորյա դասագրքի շնորհանդեսը։

Միջոցառումը կանցկացվի բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում, սկիզբը` ժամը 11։00-ին։

Համաժողովին մասնակցությունն անվճար է։

Մաշկաբանների համաշխարհային հանրույթի հայտնի ներկայացուցիչները մասնակիցներին կծանոթացնեն մասնագիտության առաջադեմ գիտական կոնտենտի` վերջին հետազոտությունների արդյունքներին‚ գիտությունից բխող ու շարունակաբար լրամշակվող լավագույն կլինիկական և գործնական մոտեցումներին։

Համաժողովի մասնակցության պայմաններին, ծրագրին և բանախոսներին ծանոթանալու համար անցեք հղումով: https://shorturl.at/kuxGL

 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ