Իրադարձություններ Հայաստանում
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com
Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը։
Բաժանմունքում ամենակարևոր ներդրումը թվային ընդունիչներով ՊԷՏ/ԿՏ սարքն է, որը նորություն է իր կարողություններով, զգայունությամբ և ճշգրտությամբ։
Այն հագեցած է նաև արհեստական ինտելեկտի (AI) հիման վրա ստեղծված պատկերների վերամշակման ծրագրերով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ առավել որակյալ պատկերներ, հայտնաբերել ուռուցքային բջիջների անգամ ամենափոքր կուտակումները (մինչև 3 մմ):

«Այս շենքը երկարամյա պատմությունն ունի. նախագծվել է 40 տարի առաջ, 30 տարի է, ինչ շահագործվել և ծառայել է ժողովրդին որպես «Դիագնոստիկա» բժշկական միավորում: Այժմ ներկա եք նոր՝ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի ծննդի առաջին պահերին: Այն իր այսօրով դեռևս պատմություն չի դարձել, բայց դրված քայլն արդեն հաստատուն է և կարևոր իրադարձություն մեր երկրի բժշկական հետազոտությունների զարգացման գործում». իր խոսքում նշում է «Դիագնոստիկա» ԲԿ գլխավոր տնօրեն Արթուր Մելքոնյանը:
Արթուր Մելքոնյան․ «Դիագնոստիկա» ԲԿ գլխավոր տնօրեն
Ի՞նչ նոր սարքերով է համալրվել կենտրոնը։
Ամբողջ կենտրոնն է վերազինվել: ՊԷՏ/ԿՏ-ից զատ ձեռք են բերվել այլ նոր սարքեր՝ ՀՏ, գաստրոսկոպ, թվային ռենտգեն սարքը և այլն: Կատարվել է ավելի քան 7 մլն դոլարի ներդրում։
ՊԷՏ/ԿՏ սարքի հետ կապված՝ աշխատանքային ի՞նչ փորձառություն ունեք։
Առաջին բուժառուն հետազոտվել է ապրիլին: Աշխատանքի ծավալը դեռևս մեծ չէ: Մենք կարող ենք տասնյակ անգամ ավելի մեծ չափով ծառայություն մատուցել, բայց դեռևս սկիզբն է և քիչ է դիմելիությունը:

Մոտավորապես 4-5 տարի է, ինչ նման հետազոտություն անցնելու համար բուժառուներին ուղղորդում էինք արտերկիր, որովհետև այս մեթոդը ուռուցքային հիվանդությունների տարածման և մետաստազների առկայության մասին բավականին մանրակրկիտ տեղեկատվություն է տալիս: Հիմա դա անիմաստ եմ համարում, քանի որ, օրինակ, Վրաստանն այսօր ծառայության որակով զիջում է մեզ, և ճանապարհածախսն էլ ավելորդ բեռ է բուժառուի համար: Սյժմ այս ծառայության մատուցումը մեր երկրեւմ մեծ բարեբախտություն է ազգաբնակչության համար, որովհետև առանց ՊԷՏ/ԿՏ-ի բուժման որոշում կայացնելը դարձել է անհնարին:

Ձեր խոսքը՝ մեր բուժառուներին։
Ուրախ եմ, որ Հայաստանում այսօր արդեն գործում են 2 մեծ ՊԷՏ/ԿՏ կենտրոն, և կարող ենք տեղում կատարել գերտեղեկատվական հետազոտություն:
Երջանիկ կլինենք, որ ոչ միայն ՊԷՏ/ԿՏ հետազոտման համար չմեկնեն երկրից, այլև ոչ մի այլ տեսակի բժշկական ծառայության համար։
Հայկուհի Գյոկչյան․ ԱՆ ուռուցքաբանության գլխավոր մասնագետ
Ի՞նչ առավելություններ ունի ՊԷՏ/ԿՏ-ն ԿՏ սարքի նկատմամբ։
Եթե սովորական համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում ստանում ենք անատոմիական նկարագրություն, ապա ՊէՏ/ԿՏ-ն, բացի այդ, ցույց է տալիս նաև տվյալ հյուսվածքի նյութափոխանակությունը: Բնականաբար, շատ ավելի զարգացած մեթոդ է, որը բուժառուի օրգանիզմի մասին առավել մանրամասն տեղեկություն է տրամադրում:
Հետազոտության համար առկա՞ է պետպատվեր։
Պետպատվեր առայժմ գործում է մինչև 16 տարեկան բուժառուների համար: Ապագայում, հավանաբար, կլինի նաև այլ տարիքային և սոցիալական խմբերի համար՝ գուցե ապահովագրական ծրագրերով:
Սևադա Գինոյան, տնօրենների խորհրդի անդամ
«Դիագնոստիկա» ԲԿ-ում շատ կարևոր արարողություն էր ՝ վերաբացվում է բուժմիավորումը, իսկ ամենակարևոր իրադարձությունը ՊԷՏ/ԿՏ բաժանմունքի բացումն է, որտեղ ներդրվել է Հայաստանում այդ սարքի միակ թվային տարբերակը:
Բաժանմունքում աշխատում է 2 ռսդիոլոգ, քիմիկոսների մեծ թիմ և ԱՄՆ-ում վերապատրաստված ինժեներներ: Ընդհանուր առմամբ, բաժանմունքում աշխատում է մոտավորապես 15 աշխատակից:
Որքանո՞վ այն կթեթևացնի ուռուցքներով բուժառուների բուժման ընթացքը։
Սա շատ կարևոր հետազոտություն է՝ բուժման ընթացքը հսկելու առումով: Այս սարքի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել անգամ ամենափոքր չափերի ուռուցքները և մետաստազները, որը հնարավորություն է ճշգրիտ բուժում սկսել հիվանդության ամենավաղ ժամկետներում:
Արդյունքի հասնելու համար և՛ սարքերի որակն է կարևոր, և՛ մասնագետների: Մեզ մոտ շեշտադրվում է նաև բուժառուների սպասարկումը, որովհետև, հասկանալով նրանց հոգեբանությունը, փորձում ենք առավելագույն բավարար պայմաններ ապահովել:
Արտյոմ Արտաշեսյան, ռադիոլոգ
Ինչո՞վ է ՊԷՏ/ԿՏ-ն տարբերվում այլ սարքերից։
ՊԷՏ/ԿՏ-ի կարևոր հատկանիշը նրա թվային գործոնն է: Այդ համակարգերը ներդրվել են 2017-ից, այսինքն, մի քանի տարվա պատմություն ունեն: Դրանց հիմքում նոր՝ թվային դետեկտորներն են, որոնք հնարավորություն են տալիս պատկերներ ստանալ ամենափոքր մասնիկներից և կուտակումներից,. կարելի է հայտնաբերել անգամ մինչև 2-3-4 մմ մետաստազները:
Մյուս կարևոր հատկանիշը թոքային շնչառության և սրտային կծկողականության ժամանակ դիտվող շարժումներից առաջացած աղավաղումների պայմաններում հստակ պատկերներ ստանալն է:
Հաջորդը առավելությունը դարձյալ հստակ պատկերներ ստանալուն նպաստող պայմանն է՝ ներդրված են արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերների վերամշակման ծրագրեր, որոնք էլ ավելի են մեծացնում ֆոնի և ուռուցք-ախտահարման միջև տարբերությունը՝ նպաստելով, որ տվյալ օջախներն առավել հստակ տեսանելի լինեն:

Սովորական ԿՏ-ի դեպքում կոնտրաստանյութ է օգտագործվում, որն ունի հակացուցումներ, այս հետազոտությունն օգնո՞ւմ է խուսափել կոնտրաստի օգտագործումից։
Այո, երիկամային անբավարարություն կամ ալերգիա ունեցող բուժառուներին հակացուցված է կոնտրաստի օգտագործումը:
ՊԷՏ/ԿՏ-ի կիրառման դեպքում ախտահարված օրգանը կամ կուտակումները հստակ տեսանելի են՝ առանց կոնտրաստի։ Թեև, օրինակ, սրտի պրոթեզավորված փականների կամ այլ անոթային պրոթեզների, բորբոքային անոթների գնահատման համար կոնտրաստանյութը նախընտրելի տարբերակ է՝ էլ ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար։







18.12.2023 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ