Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am
 
                            Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
Երևանում անցկացվեց գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով։ Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանից և Վրաստանից ժամանած բանախոսներ։   Կարինե Առուստամյան, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր
Կարինե Առուստամյան, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր
Գիտաժողովը նվիրված էր պրակտիկ և տեսական բժիշկների համար շատ կարևոր հարցին՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանշին (ՁՊՀ): ՁՊՀ-ը ամենատարածված էնդոկրին ախտաբանություններից է, ինչը հանդիսանում է կանանց դաշտանային ֆունկցիայի և էնդոկրին անպտղության կարևոր պատճառներից մեկը։ Այս համախտանշի տարածվածությունը ողջ աշխարհում տատանվում է 5-21%-ի սահմաններում։ Այն հաճախ ուղեկցվում է ինսուլինառեզիստենտականությամբ, ճարպակալմամբ, և հեռահար ազդեցություն ունի կնոջ առողջության վրա նույնիսկ դաշտանադադարի տարիքում՝ դառնալով  շաքարախտի, զարկերակային գերճնշման, էնդոմետրիումի քաղցկեղի, մենթալ առողջության ռիսկի գործոն։ Այս պատճառով էլ խնդիրը չափազանց կարևորվում է մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում։
Անգամ անպտղության արտամարմնային բեղմնավորման մեթոդով  բուժման ընթացքում ՁՊՀ-ով կանանց մոտ հնարավոր է այնպիսի բարդության առաջացում, ինչպիսին է ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշը, իսկ նման  կանանց մոտ հղիության ժամանակ  կարող են առաջ գալ գեստացիոն դիաբետ, հիպերտենզիա, պրեկլամսիա և այլն։
 
 
Կանայք հիմնականում բժշկի դիմում են դաշտանային ցիկլի խանգարումների և անպտղության,  քաշը դժվարությամբ նվազեցնելու պատճառով,ինչպես նաև  երբ ունենում են լուրջ խնդիրներ՝ կապված ախտաբանական մազակալման, մաշկի փոփոխությունների հետ, որոնք բոլորը միասին բացասաբար են անդրադառնում կնոջ կյանքի որակի վրա։
Գիտաժողովի ընթացքում հնարավորինս փորձել ենք ներկայացնել այս խնդիրները, դրանց լուծման մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա։ Չենք մոռացել էսթետիկ բժշկության մասին, որովհետև կանանց շատ են անհանգստացնում ախտաբանական մազակալումը, դեմքի ցանավորումը և ճարպակալումը: Կարծում եմ, որ գիտաժողովը գործնական և գիտական լուրջ օգնություն կլինի բժիշկների համար։   Վիկտորիա Կասյան, բ․գ․թ․, դոցենտ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Ռուսաստանի բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն
Վիկտորիա Կասյան, բ․գ․թ․, դոցենտ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Ռուսաստանի բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն  
Գիտաժողովը նվիրված էր ձվարանների պոլիկիստոզ համախտանշին։ Մի կողմից սա շատ պարզ և բավականին տարածված հիվանդություն է, մյուս կողմից այս հիվանդությունը շարունակում է հանելուկ մնալ, քանի որ այս համախտանիշը  հանդես է գալիս տարբեր դիմակներով։ Եվ մենք չունենք երկու միանման համախտանիշով բուժառու, նաև պատկերը փոխվում է կյանքի ընթացքում։
Դեռահասները այլ խնդիրներով են դիմում, վերարտադրողական տարիքի կանայք՝ միանգամայն այլ, բարձր տարիքում՝ բոլորովին այլ։ Ուստի մանկաբարձ-գինեկոլոգը պետք ունենա գիտելիք ո՛չ միայն վերարտադրողական համակարգի կարգավորման վերաբերյալ, այլև այն մասին, թե ինչպես վարել կին բուժառուին, երբ նրա օրգանիզմում տղամարդու հորմոններն են գերակշռում։ Իննա Պերսոյան, բ․գ․թ․, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» նախագահ
Իննա Պերսոյան, բ․գ․թ․, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» նախագահ
ՁՊՀ թեման շատ ծավալուն է, որին ամբողջ գիտաժողովն էր նվիրված՝ տարբեր ասպեկտներից։ Ես  անդրադարձել եմ մետաբոլիկ համախտանշին: Գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ կանանց 20 տոկոսը կարող է ունենալ ՁՊՀ։ Նախկինում գինեկոլոգները ուշադրություն էին դարձնում անօվուլյացիային և անպտղությանը,  այդ կանայք այցելում էին նաև մաշկաբաններին ու կոսմետոլոգներին՝ հիպերանդրոգենիայի խնդիրներով (ակնե, դեմքի և մարմնի մազակալում, ավելի քիչ հանդիպող մազաթափություն և այլն)։  
Դեռևս 1987-ին գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ՁՊՀ-ի հիմքում ճարպային փոխանակության խանգարումներն են, ուստի վերանայվել են մոտեցումները։ Մետաբոլիկ համախտանշի հիմքում ՁՊՀ է։ Մետաբոլիկ համախտանիշն ունի իր ցուցանիշները։ Կանանց մի մասն ունի ճարպակալում, մյուս մասը՝ ոչ։ Եթե առկա է ճարպակալում կամ ճարպային փոխանակության խանգարում, ապա այն նաև տարիքային այլ հիվանդությունների հիմքն է։ Նման դեպքերում մենք պետք է բուժենք կանանց մետաբոլիկ խանգարումները։ Առաջինը՝ կինը պետք է նվազեցնի քաշը՝ փոխելով իր կենսակերպը։ Դրական արդյունք չունենալու դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում, որը ներկայում բավականին արդյունավետ է։
Խոսել եմ նաև կանանց մասին, որոնք արդեն մոտ են մենոպաուզալ տարիքին։ Պետք է այդ շրջանում բարձրացնել նրա կյանքի որակը,պարզել հորմոնալ դեղեր նշանակելու անհրաժեշտությունը, և ընդհանրապես, հնարավորինս օգնել նրան։ Անի Մորչիլաձե, բ․գ․դ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի վարիչ, «Gagua Clinic», ք. Թբիլիսի, Վրաստան
Անի Մորչիլաձե, բ․գ․դ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի վարիչ, «Gagua Clinic», ք. Թբիլիսի, Վրաստան
Երևան գալու մեր առաքելությունը մասնագիտական քննարկումն է և նոր տեղեկությունների փոխանակումը։ Ես խոսել եմ Ինոզիտոլի մասին, որը կիրառվում է ՁՊՀ-ով կանանց մոտ հղիության ընթացքում ՝ կանխելու գեստացիոն շաքարային դիաբետի զարգացումը:  
Գեստացիոն շաքարային դիաբետն աճող խնդիր է ամբողջ աշխարհում, հիվանդություն, որն առաջանում է հղիության ժամանակ և շատ բնորոշ է ՁՊՀ-ով կանանց: Պետք է հաշվի առնել, որ այն ուղեկցվում է մայրական պերինիտալ բարդություններով։ Դա խոշոր պտղի ծնունդն է, որպես բարդություն կարող է առաջանալ պրեկլամսիա, արյան զարկերակային գերճնշում հղիության ժամանակ, վաղաժամ ծննդաբերության ռիսկ և այլն։ Լյուդմիլա Բարբակաձե, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Ա․Խոմասուրիձեի ռեպրոդուկտոլոգիայի ինստիտուտ, Արտամարմնային բեղմնավորման և մարդու վերարտադրողական առողջության կլինիկա, ք․ Թբիլիսի, Վրաստան
Լյուդմիլա Բարբակաձե, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Ա․Խոմասուրիձեի ռեպրոդուկտոլոգիայի ինստիտուտ, Արտամարմնային բեղմնավորման և մարդու վերարտադրողական առողջության կլինիկա, ք․ Թբիլիսի, Վրաստան
Երևանում էլի եմ եղել։ Ինձ համար շատ հաճելի է  սեփական փորձս գործընկերներիս հետ փոխանակելը։ Իմ զեկույցի շրջանակում խոսել եմ անպտղություն ունեցող բուժառուների մասին, որոնց մոտ ախտորոշված է ՁՊՀ։
Այս համախտանիշը բավականին տարածված է և, ինչպես հայտնի է, առաջացնում է անպտղություն։ Խոսել եմ նաև նորարական մոտեցումների, բուժման ռազմավարության մասին։   Կարինե Կիրակոսյան, բ․գ․դ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, Աստղիկ ԲԿ, Երևանի պետական բժշկական համալսարան
Կարինե Կիրակոսյան, բ․գ․դ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, Աստղիկ ԲԿ, Երևանի պետական բժշկական համալսարան
Տասնամյակներ են անցել ՁՊՀ-ի ախտորոշումից ի վեր, սակայն մինչև օրս այն հանելուկ է մնում։ Եվ այսօր շատ ակտուալ են ո՛չ միայն ախտորոշման, այլև բուժման խնդիրները։ Իմ զեկուցման մեջ անդրադարձել եմ այն խնդրին, թե ինչպես կարելի է մասամբ զերծ մնալ ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանշի առաջացումից՝ արտամարմնային բեղմնավորման ժամանակ, երբ առկա է անպտղություն, ինչպես խուսափել մեծ բարդություններից ու սահմանափակվել, այսպես ասած, փոքր բարդություններով։
Գիտաժողովին ելույթներ ունեցան նաև բ.գ.թ. , պրոֆ. Կարինե Թոխունցը, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, բժիշկ-մաշկաբան Լիլիթ Գևորգյանը:  
Գիտաժողովին մասնակցում էին բժիշկներ Երևան քաղաքի և հանրապետության մարզերի բուժհաստատություններից: Այն անցավ ակտիվ մասնագիտական քննարկումներով:

 
 
 12.12.2023
12.12.2023                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
 30.06.2025
30.06.2025                                     
                                        
                                
                Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
 22.06.2025
22.06.2025                                     
                                        
                                
                Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
 19.06.2025
19.06.2025                                     19.06.2025
19.06.2025                                     
                                        
                                
                Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
 03.06.2025
03.06.2025                                     
                                        
                                
                Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
 30.05.2025
30.05.2025                                     
                                        
                                
                Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
 14.05.2025
14.05.2025                                     
                                        
                                
                Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
 07.05.2025
07.05.2025                                     
                                        
                                
                «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
 28.04.2025
28.04.2025                                     
                                        
                                
                Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
 25.04.2025
25.04.2025                                     
                                        
                                
                ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
 25.04.2025
25.04.2025                                     
                                        
                                
                Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
 22.04.2025
22.04.2025                                     
                                        
                                
                Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
 12.04.2025
12.04.2025                                     
                                        
                                
                Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
 09.04.2025
09.04.2025                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        





 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    