Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը
Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։
Մեզ հետ մասնագետները խոսեցին ոչ միայն ոլորտի ձեքբերումներից ու հաջողություններից, որոնք, ըստ Ա․ Սողոյանի բավականին շատ էին, այլ նաև առկա խնդիրներից։ Նրանք հանդես եկան ինքնաբուխ առաջարկներով ու այս կամ այն խնդրի լուծման սեփական տարբերակներով։ Համագումարին ներկա էին նաև ոլորտը ներկայացնող մասնագետներ՝ ՀՀ մարզերից։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան․
Սա հայկական հոգեբուժական ասոցիացիայի 11-րդ համագումարն է, որին պատրաստվում ենք ներկայացնել կատարած աշխատանքների հաշվետվություն, և դա բավականին ծավալուն գործ է։ Բացի այդ, համագումարին կներկայացվեն նաև կանոնադրական որոշ փոփոխություններ և կընտրվի նոր ղեկավար, որն էլ ասոցիացիայի աշխատանքների առաջիկա 3 տարիների ղեկավարը կլինի։
Եթե փորձեմ հակիրճ գնահատել ասոցիացիայի գործունեությունը, ապա պետք է դրական գնահատական տամ։ Այնքան շատ գործ է արված, որ անգամ շատ բան չենք էլ ներառել հաշվետվության մեջ։
Հուրախությամբ պետք նշեմ, որ Հոգեբուժական ասոցիացիան ամենակազմակերպված ասոցիացիաներից մեկն է և համաշխարհային ասպարեզում ամենամեծ հաջողություն ունեցողներից է, և դա կարող ենք վստահաբար ասել։

Հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Սուքիասյան․
Ոլորտի խնդիրները շատ են կապված մեր այսօրվա կացության հետ թե´ պետական, թե´ անձնական, թե´ հասարակական, և այդ խնդիրները բոլորս գիտենք։ Ու ամենաահավորն այն է, որ դրանք շատ լուրջ հոգեկան առողջության խնդիրների դաշտից են․ մարդկանց խաղաղ հոգեկան կյանքն ամբողջովին խաթարվել է, և ես չեմ ուզում ասել, որ տարբեր հոգեկան հիվանդություններ են ի հայտ եկել։ Բայց հոգեկան առողջության խնդիրները դառել են զանգվածային։ Դա է վկայում թեկուզ հաճախելիությունը, գանգատների բնույթը։ Այսօր և´ ասոցիացիայի, և´ առանձին կենտրոնների՝ մասնավոր, թե պետական կամ հասարակական կազմակերպության խնդիրը մեկն է՝ մարդկանց համար օգնություն կազմակերպելն է։ Ընդ որում, ոչ միայն այստեղ՝ քաղաքի գրասենյակներում, այլ նաև հեռավոր շրջաններում։ Օրինակ՝ կոնկրետ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, որտեղ որ ես հիմնականում աշխատում եմ գործում է նաև Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, որտեղ ունի մասնաճյուղեր: Ամիսը առնվազն մեկ անգամ, եթե ոչ շաբաթը մեկ՝ կախված խնդրի հրատապությունից այցելում ենք Սյունիքի երեք հիմնական քաղաքներ՝ Սիսիան, Գորիս, Կապան։ Նաև հիշյալ վայրերի անգամ ամենահեռավոր գյուղերը։ Եվ ես դա համարում եմ հաջողություն, քանի որ մեզ հաջողվել է լուծել այդ կազամկերպչական խնդիրը՝ գնալ- գալու, այցելելու, տեղում մարդկանց օգնելու։
Մենք շատ խնդիրներ ունենք, որ քայլ առ քայլ պետք է լուծենք։

Հոգեբույժ Հակոբ Հակոբյան․
Անկեղծ ասած, սա մեր առաջին միջոցառման մասնակցությունն է՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, և սա հարմար առիթ է, որ մենք շփվենք հայկական հոգեբուժական ընտանիքի անդամների հետ։ Մինչև դեպքերի վերջին զարգացումները ապրում էինք Ստեփանակերտում և աշխատում տեղի հոգեբանական կենտրոնում, այժմ մասնակցում ենք համագումարին երեք պատվիրակով և կարծում եմ, առիթ կլինի քննարկելու թե Արցախում ինչիպես էր հոգեբուժական ծառայությունները իրականացվում և վերջին կատարված իրադարձություններից հետո որոշակի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև ներկայումս Հայաստանում գտնվող Արցախից տեղահանված հիվանդների հետ հետագա աշխատանքների տակտիկան և ինչպես պետք է այդ ամենն իրականացվի։

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի բժիշկ-հեգեբույժ Գայանե Քալանթարյան․
Առկա խնդիրներից կառանձնացնեի խնամքի կենտրոնների ստեղծումը, որը շատ հրատապ է հիմա մեր երկրում, քանի որ մենք ունենք նաև Արցախից վերաբնակեցված մարդիկ, որոնք դեռևս չունեն հիմնական տուն, և հիվանդներ կան, որոնք չեն կարող մնալ հիվանդանոցներում և լավ կլիներ, որ մենք ունենայինք խնամքի տներ, ինչպիսիք օրինակ կան Սպիտակում։ Դա հրատապ խնդիր է։
Նաև կցանկանայի, որ պետական պատվերով տրամադրվող դեղորայքը լիներ ավելի արդիական, ավելի նոր դեղամիջոցներ ընդգրկվեին, որպեսզի բուժումը դառնար ավելի արդյունավետ։ Դա ևս խնդիր է։

Հաջողություններից կարող եմ նշել, որ բոլոր տեղերում, որտեղ կան դիսպանսերային ծառայություններ կազմակերպված են իրականացնում հոգեբուժական ծառայությունը, ինչպես նաև նարկոլոգիական ծառայությունը։ Հաջողություն կարող եմ համարել մասնավոր հոգեբուժական ծառայությունների ընդլայնումը, որը այս տարիների ընթացքում ևս թափ է ստացել, և որը պացիենտին ընտրության հնարավորություն է տալիս ընտրելու պետական, թե մասնավոր հիմնարկություն։ Եվ հենց դա է, որ խոսում է նաև ազատ ընտրության իրավունքի և հնարավորության մասին։


23.11.2023 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ