Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարություն` ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբ (ԳՀ ԾՀԽ)
Պաշտոնի անվանումը. Վարչական հարցերով օգնական ԺԱՄԱՆԱԿԸ. Լրիվ դրույքով
Տևողությունը. Երկարաժամկետ, Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխան
Գտնվելու վայրը. Երևան, Հայաստանի Հանրապետություն
Դիմելու վերջնածամկետը. 24 նոյեմբերի, 2023թ.
Մեկնարկ ամսաթիվ. 2023թ. նոյեմբեր, հնարավորինս շուտ
Դիմելու կարգը. Հետաքրքրված դիմորդներն իրենց ինքնակենսագրությունները պետք է ներկայացնեն հետևյալ էլ.հասցեին` [email protected]` էլ. նամակի «Թեմա» տողում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն դիմումների դիտարկման արդյունքում ընտրված թեկնածուները:
Աշխատանքի նկարագրություն. Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբը (ԾՀԽ) փնտրում է որակավորված մասնագետ, ով կիրականացնի կազմակերպչական, գործավարի և
ընթացիկ այլ աշխատանքներ՝ ուղղված ԾՀԽ-ի և ԾՀԽ-ի ղեկավարի աշխատանքների իրականացմանն աջակցելուն:
Աշխատանքային պարտականություններ
Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Կազմակերպել ԾՀԽ-ի աշխատակիցների և ԳՀ/արտաքին խորհրդատուների ուղևորությունները, հանդիպումները և լոգիստիկ աջակցությունը,
- Աջակցել զեկույցների և ելույթների մշակմանը,
- Կազմակերպել հանդիպումներ ԾՀԽ-ի հետ/համար, այդ նպատակով ԾՀԽ-ի ղեկավարին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, նյութեր, կատարել գրառումներ և կազմել արձանագրություններ,
- Դիմավորել և աջակցել ԾՀԽ-ի հյուրերին, շահառուներին և համագործակցող գործընկերներին,
- Աջակցել ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպմանը, մուտքային, ելքային և այլ փաստաթղթերի գրանցմանը, կազմմանը ու պահպանմանը (պատճենում/սկանավորում/առաքում և այլն),
- Հանդիպումների նախապատրաստման համար աջակցել ԾՀԽ-ի ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվություններ/փաստաթղթեր կազմելուն,
- Գործել որպես կապող օղակ` ԾՀԽ-ի և գործընկերների միջև,
- Իրականացնել լոգիստիկ աշխատանքների պլանավորում, անհրաժեշտ կենցաղային ապրանքների, գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների և այլնի գնումների ցուցակներիի կազմում և վերանայում` կազմակերպելով դրանց մատակարումը և գրասենյակ հասցնելը,
- Աջակցել այլ վարչական խնդիրների լուծմանը,
- Կատարել ԾՀԽ-ի ղեկավարի այլ հանձնարարականներ:
Պահանջված որակավորումներ
- Բակալավրի/մագիստրոսի կոչում հանրային առողջության /կառավարման/ վարչարարության կամ հարակից այլ ոլորտներում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ առողջապահական ծրագրերին առնչվող ոլորտներում: Առողջապահության նախարարության հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- Կազմակերպչական հմտություններ՝ ծրագրի ժամանակացույցերը և ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար,
- Մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ խմբի անդամների, շահագրգիռ կողմերի, արտաքին գործընկերների և ՀԿ-ների միջև համագործակցությունն ապահովելու համար,
- Տվյալների հավաքագրման, մուտքագրման և վերլուծությանն աջակցելու համար տվյալները կառավարելու և վերլուծելու հիմնարար գիտելիքներ,
- Ծրագրի կառավարման հայեցակարգերի և գործիքների իմացություն` ներառյալ ծրագրի պլաններ կազմելու, դրանց կիրարկմանը հետևելու և ծրագրային փաստաթղթերը կառավարելու հմտություններ,
- Ծրագրի իրականացման ընթացքում ծագող հնարավոր խնդիրները լուծելու հմտություններ,
- Ծրագրի փոփոխվող պահանջներին և անկանխատեսելի մարտահրավերներին հարմարվելու պատրաստակամություն և կարողություն,
- MS Office Portfolio-ի իմացություն,
- Տվյալների մուտքագրման, փաստաթղթերի և ծրագրի հաշվետվությունների ճշգրտությունն ապահովելու համար դետալներին պատշաճ ուշադրություն ցուցաբերելու ունակություն,
- Ծրագրին առնչվող առողջապահական քաղաքականության, կանոնակարգերի և որակի բարելավման նախաձեռնություններին ծանոթ լինելը կդիտվի որպես առավելություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ՝ միաժամանակյա առաջադրանքներ կատարելու և առաջադրված վերջնաժամկետները պահպանելու նպատակով,
- Առողջապահության հետ կապված էթիկական նկատառումների ընկալում,
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Արդյունքների հասնելու համար աշխատանքը կազմակերպելու, պլանավորելու և ճիշտ առաջնահերթություն տալու կարողություն, վերլուծական մտածողություն, աշխատանքին նվիրվածություն և պատասխանատվության բարձր զգացում:
24.11.2023 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYTiARyB' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ