Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն

ՀՀ ԱՆ. Անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն

Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը:

Հղին (այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված) դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի ու հաշվառվում:

Ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա:

Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:

Հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնում են մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին (գյուղական բնակության վայրերում, նաև` ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին կամ վերապատրաստված բուժքույրը):

Հղիների անվճար բժշկական օգնությունը ներառում է`

  • նախածննդյան հսկողության հետազոտությունների և զննումների սահմանված ծավալները,
  • հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը,
  • մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների բժշկական օգնությունը,
  • ըստ անհրաժեշտության` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հետծննդյան հսկողության տրամադրումը,
  • հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը:


Հիշեցնենք` մեր երկրում ծննդօգնությունը, անկախ ծննդալուծման եղանակից, իրականացվում է անվճար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ