Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նոյեմբերի 4-5, 2023թ․, միջազգային գիտագործնական գիտաժողով՝ ցուցահանդեսով. «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումներ և հեռանկարներ»

Նոյեմբերի 4-5, 2023թ․, միջազգային գիտագործնական գիտաժողով՝ ցուցահանդեսով. «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումներ և հեռանկարներ»

Ուրախ ենք ողջունելու մեր կոլեգաներին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանում։ Մեր մայր բուհի և ամբիոնի անունից՝ իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում, բոլոր նրանց, ովքեր միացել են մեր միջոցառմանը՝
«Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» անվանմամբ առաջին միջազգային գիտագործնական կոնֆերանսին։

 

Այսօր՝ մեր հանդիպմանը, ներկա են ոլորտի առաջատար մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, որոնք իրենց գործի գիտակը լինելով պատրաստ են համագործակցության և բաց երկխոսության։ Մեր միջոցառումը կազմակերպելիս՝ մեր առջև դրված է եղել մի նպատակ, այս կարճ ժամանակահատվածը դարձնել գունեղ և հիշարժան յուրաքանչյուրիդ համար։ Կոնֆերանսի գիտակրթական ծրագիրը կազմված է այնպես, որ բոլորս կարողանանք լրացնել լաբորատոր ախտորոշման հիմնական խնդիրների մասին մեր պատկերացումները, ինչպես նաև ներկայացված ցուցահանդեսը թույլ կտա ծանոթանալ հայկական և ռուսական ընկերությունների հետ, որոք զբաղվում են լաբորատոր վերլուծիչների, ռեագենտների և ծախսանյութերի արտադրությամբ կամ ներկրմամաբ։ Վստահ եղեք Երևանում ոչ ոք չի տխրի, իսկ նրանց, ովքեր առաջին անգամ են մեզ հյուրնկալում, մեծագույն սիրով կծանոթացնենք մեր հիանալի քաղաքի հետ։


Լինելով հյուրընկալ՝ մեզ համար շատ կարևոր է, որ դուք Ձեզ այստեղ հարմարավետ և լավ զգաք։ Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ դուք Ձեր ոչ աշխատանքային օրերը որոշել եք մեզ հետ անցկացնել և ուզում ենք որ այս ժամանակը Ձեզ համար արդյունավետ լինի։ Ես Ձեզ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, բարձր տրամադրություն, հետաքրքիր հանդիպումներ, ոգեշնչող և վառ տպավորություններ։


Գրանցում․  https://kld.cdd.am/#participate


Անցկացման վայրը.


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարմարավետ և ընդարձակ նիստերի դահլիճ


Հասցե ՝ Կորյունի 2, Երևան, 0025


Հարգանքով,
Զարուհի Գևորգյան
բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, Միքաելյան վիրաբուժական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ


med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ