Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Գիտական զեկույց՝ բժշկական բուհում

ԵՊԲՀ. Գիտական զեկույց՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետի հիմնադիր, ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Օլեգ Մեդվեդևի՝ «Անհատականացված բժշկություն. առողջ սնունդ և աղիների միկրոբիոտա» գիտական զեկույցի ներկայացումը։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ողջունելով հյուրին և միջոցառման մասնակիցներին, նշեց․ «Հայաստանի Հանրապետության համար դժվարին ժամանակներ են, շնորհակալ ենք Ձեզ այցի համար։ Բոլոր նմանատիպ այցերը մեզ համար ոչ միայն գիտական, այլև շատ ուժեղ բարոյական և հոգեբանական աջակցություն են։ Շատ ուրախ եմ, որ այսօր բժշկական համալսարանի տանիքի ներքո հավաքվել են ֆարմակոլոգիայի և ֆիզիոլոգիայի ոչ միայն մեր, այլև մի շարք գիտահետազոտական ինստիտուտների մասնագետներ։ Կարծում եմ՝ կուտակված փորձը կկարողանաք փոխանցել մեր աշխատակիցներին՝ է՛լ ավելի ամրապնդելով ֆարմակոլոգիայի դպրոցի կողմից հաստատված կապերը»։

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հակոբ Թոփչյանը շեշտեց, որ թեման շատ արդիական է։ «Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք կապված են աղիների նորմալ աշխատանքի, այսինքն՝ աղիների վրա նորմալ միկրոֆլորայի ազդեցության հետ։ Աղիների միկրոօրգանիզմներն ապահովում են մեզ համար տարբեր վիտամինների սինթեզ, նրանց փոխադրումը, այսինքն՝ մասնակցում են մեր առողջ ապրելակերպին։ Ուստի, ուսումնասիրելով աղիքային միկրոֆլորան և ճիշտ հետևություններ կատարելով, մենք կարող ենք ուղղել մեր օրգանիզմում տեղի ունեցող տարբեր կենսաքիմիական գործընթացներ։ Հատկապես մեծ է  հակաօքսիդանտների նշանակությունը, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ուղեղի, արյան շրջանառության, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների վրա», – ընդգծեց համալսարանական մասնագետը։

Պրոֆեսոր Օլեգ Մեդվեդևը մեկնարկեց գիտական զեկույցը վաղաժամ մահվան հիմնական ռիսկերից։ «Մարդու ԴՆԹ-ում նույնականացված է 23 հազար գեն։ Միկրոբիոտայում պարունակվում է 10 միլիոնից ավելի գեն։ Ահա թե ինչու է միկրոբիոտան շատ կարևոր», – շեշտեց Օլեգ Մեդվեդևը՝ մանրամասնորեն անդրադառնալով աղիների միկրոբիոտայի դերին առողջության պահպանման և հիվանդությունների առաջացման գործում։

Վաղաժամ մահվան հիմնական ռիսկերի շարքում անդրադառնալով սննդի դերին՝ մասնագետը հավելեց․ «Ֆրուկտոզան մարդկային կյանքի ամենավտանգավոր բաղկացուցիչն է։ Նույնիսկ առաջացել է նոր տերմին՝ ֆրուկտոիզացիա»։

Սկզբնաղբյուր. ԵՊԲՀ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. փետրվարի 2-5-ը, 2024թ․, Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը
ՀՀ ԱՆ. փետրվարի 2-5-ը, 2024թ․, Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը

Հայտարարություն 2024 թվականի փետրվարի 2-5-ը Ջերմուկ քաղաքում տեղի կունենա Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը: Խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»` նվիրված...

ՀՀ ԱՆ. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն
ՀՀ ԱՆ. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն

Սուր պոլիռադիկուլիտ, պացիենտների մեծամասնության մոտ դիտվում են շնչառական կամ ստամոքսաղիքային ինֆեկցիայի նշաններ, բակտերիալ կամ վիրուսային ցիտոմեգալովիրուս...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Հետաքրքրվածության ներկայացման հրավեր (CV)

(Խորհրդատվական ծառայություններ – անհատական խորհրդատուի ընտրություն...

Առողջական վիճակը գնահատելու բարձրորակ փաթեթ
Առողջական վիճակը գնահատելու բարձրորակ փաթեթ

Բարձրորակ, լայնածավալ փաթեթ առողջական ընդհանուր վիճակը գնահատելու համար...

Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 2-րդ միջազգային բժշկական գիտաժողով. մանկական գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 2-րդ միջազգային բժշկական գիտաժողով. մանկական գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ ICPD, շարունակում է իր պարտքը կատարել՝ հարգելով նրանց, ովքեր իրենց ակնառու նվիրվածությունն են ցուցաբերել Հայաստանում առողջապահական կրթության...

ԵՊԲՀ. Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում
ԵՊԲՀ. Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ դեկտեմբերի 14-15-ը, կկայանա Դեղագիտության և դեղագործական գիտությունների նորարարության առաջին միջազգային գիտաժողովը, որին ներկայացված հոդվածների որոշ մասը...

Ակնաբույժի տնային այց Երևանում
Ակնաբույժի տնային այց Երևանում

Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության կենտրոնն առաջարկում է նոր ծառայություն՝ ակնաբույժի տնային այց Երևանում

 

Ծառայությունը ներառում է՝...

Դեկտեմբերի 9-ին, 2023թ․, գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am
Դեկտեմբերի 9-ին, 2023թ․, գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

2023 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի կունենա գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով...

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարություն` ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբ (ԳՀ ԾՀԽ)
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարություն` ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը համակարգող խումբ (ԳՀ ԾՀԽ)

Պաշտոնի անվանումը. Վարչական հարցերով օգնական ԺԱՄԱՆԱԿԸ. Լրիվ դրույքով

Տևողությունը. Երկարաժամկետ, Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխան...

Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը

Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Պահանջվում է փորձառու անեսթեզիոլոգներ. ajapnyakmc.com
Պահանջվում է փորձառու անեսթեզիոլոգներ. ajapnyakmc.com

Հրավիրում ենք աշխատանքի փորձառու և արհեստավարժ անեսթեզիոլոգների։


Բոլոր տեսակի անզգայացման տեսակներին...

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին անհրաժեշտ են արյան դոնորներ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին անհրաժեշտ են արյան ցանկացած խումբ ունեցող դոնորներ...

Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղեր
Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղեր

Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա, որոնցից 2021թ. տվյալներով 121-ը` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ)...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ