Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում

ԵՊԲՀ. Դեղագիտության վերաբերյալ միջազգային հոդվածները՝ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ դեկտեմբերի 14-15-ը, կկայանա Դեղագիտության և դեղագործական գիտությունների նորարարության առաջին միջազգային գիտաժողովը, որին ներկայացված հոդվածների որոշ մասը կտպագրվի նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրում։

Ամսագրի խմբագրական կազմը՝ ի դեմս գլխավոր խմբագիր Արտո Զիլֆյանի և պատասխանատու քարտուղար Ստեփան Ավագյանի, հրավիրվել է մասնակցելու Դուբայ քաղաքում սպասվող և դեղագիտական ոլորտում կարևոր միջազգային գիտաժողովին։

Միջոցառման թեմաները կընդգրկեն հետևյալ ոլորտները․

  • Ֆիտոքիմիա,
  • Ֆարմակոլոգիա,
  • Դեղերի կլանումը և նյութափոխանակությունը,
  • Ֆարմակոկինետիկա և ֆարմակոդինամիկա,
  • Դեղագիտական և կենսաբժշկական վերլուծություն,
  • Դեղերի առաքում,
  • Դեղագիտական տեխնոլոգիա և կենսատեխնոլոգիա,
  • Դեղագիտական խնամք,
  • Դեղերի կլինիկական գնահատում,
  • Այլ հարակից թեմաներ։


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագիր գլխավոր խմբագիր, Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արտո Վրեժի Զիլֆյանին:

 Հեռ.: 096 588 697 կամ աշխատանքային՝ 010 301 000, ներքին՝ 2-73:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ