Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի հաշվետու ժողովը

Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի  հաշվետու ժողովը

Ս․թ․ հուլիսի 21-ին «Իբիս» հյուրանոցում կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի  հաշվետու ժողովը։ Այն, ըստ ասոցիացիայի նախագահ Վահան Գևորգյանի, տեղի է ունենում հինգ տարին մեկ անգամ։ «Սովորաբար, այս օրը մենք խոսում ենք ասոցիացիայի ունեցած հաջողությունների, ինչու չէ, նաև բացթողումների մասին, որոնք ևս շատ կարևոր են»։  

Զրուցակցի փոխանցմամբ՝ ասոցիացիայի ստեղծումը ժամանակի հրամայականն է եղել։ Ոլորտում տարբեր խնդիրներ էին ծառացել, և հույժ կարևոր էր այդ խնդիրներին լուծում տալ (ասոցիացիան հիմնադրվել է 2017թ․-ին)։  

Վ․ Գևորգյանը մատնանշում է, որ տարեկան ունեցել են 43 խորհրդի նիստ, 14 սեմինար, բազմաթիվ կոնֆերանսներ, որոնք բավականին արդյունավետ են եղել ոլորտի մասնագետների համար։ Բոլոր սեմինարներն ու կոնֆերանսների ուղղվածությունը գիտա-կրթական բնույթի են եղել, չեն անտեսվել նաև իրավական ուղղվածությունները։

 

Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի  հաշվետու ժողովը


Ըստ ասոցիացիայի նախագահի՝  հատկապես խնդիրներ են եղել հենց իրավական ոլորտում։ Համաձայն նոր ընդունված օրենքի, բժշկական լաբորատոր մասնագետները պետք է ունենան բարձրագույն և միջին մասնագիտական բազային կրթություն։ Բժշկական լաբորատորիաներում, ինչպես հայտնի է, մեծամասնությամբ աշխատում են կենսաբաններ, կենսաքիմիկոսներ և այլ կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն բժշկի որակավորում, թեև բոլորն անցել են հետբուհական վերապատրաստումներ։

Ակնհայտ է, որ նոր օրենքի ընդունումը հանգեցրել է ոլորտում տագնապի և խուճապի առաջացմանը։ Օրենսդրական բացը շտկելու նպատակով ասոցիացիան դիմել էր առողջապահության նախարարությանը՝ առաջարկով, և ստացել դրական պատասխան։Սա պարոն Գևորգյանի ներկայացրած, թերևս, ասոցիացիայի գործունեության ամենավառ օրինակներից է։

 

Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի  հաշվետու ժողովը Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի  հաշվետու ժողովը


Վ․ Գևորգյանը գոհ է ասոցիացիայի անդամների աշխատանքից, ասում է, որ բավականին ակտիվ տեմպերով են առաջ գնում։ Ընդգծում է, որ ունեցած ձեռքբերումներով ասոցիացիան չի պատրաստվում սահմանափակվել։ Առաջիկայում նոր ծրագրեր կան, որոնք սպասում են իրենց կայացման ժամին։  

Պարոն Գևորգյանը տեղեկացրեց, որ այսօր ասոցիացիան ընդգրկում է 65 լաբորատորիա՝ անկախ սեփականության ձևից, Հանրապետության և Արցախի տարածքում, ունի 200-ից ավելի գրանցված անդամ։  

Ըստ զրուցակցի՝ ասոցիացիայի կարևոր ձեռքբերումներից է նաև ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Սա հնարավորություն է ստեղծում տեղեկանալ բոլոր ակտուալ նորություններին, մասնակցել միջազգային ծրագրերին։

 

Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի  հաշվետու ժողովը Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի  հաշվետու ժողովը

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ