Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում․ Հմայակ Սիսակյան, Բագրատ Ալեքյան

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում․ Հմայակ Սիսակյան, Բագրատ Ալեքյան

Հուլիսի 8-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում, Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում, կայացավ սրտանոթային սիմպոզիումը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սիմպոզիումի նախաձեռնող-կազմակերպիչ ԵՊԲՀ  թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը։


Նրա փոխանցմամբ՝ այս անգամ շեշտը դրվել է 3 տարբեր սրտաբանական ուղղությունների լուսաբանման վրա։


Հմայակ Սիսակյան«Առաջինը՝ շատ կարևոր, ինովացիոն սրտաբանությունն էր։ Այն լուսաբանվեց աշխարհի առաջատար մասնագետների կողմից, և հայ սրտաբանները հնարավորություն ունեցան ծանոթանալու առաջիկա 10-20 տարիներին սպասվող սրտանոթային հիվանդությունների բուժման նոր մոտեցումներին»,- ընդգծել է Հ․ Սիսակյանն ու հավելել, որ որոշ բուժական մեթոդներ դեռ հետազոտման բազայում են գտնվում։


Շարունակելով թեման՝ Հ․ Սիսակյանը պատմեց, որ սիմպոզիումի շրջանակում քննարկվել են նոր ուղեցույցները։ Այն ևս շատ կարևոր է սրտաբանների համար։ «Այս ուղեցույցները Եվրոպայի սրտաբանների կողմից ստեղծված ուղեցույցներն են։ Եվ դրանք միշտ թարմացվում են՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, և մեր բժիշկները պետք է տեղեկացված լինեն այս կամ այն սրտանոթային խնդիր ունեցող հիվանդի բուժման նոր մոտեցումներին»։


Զրուցակցի փոխանցմամբ՝ սիմպոզիումի ընթացքում շեշտադրվել է նաև միջամտական սրտաբանության նոր ուղղությունները, ինչը ևս շատ կարևոր է եղել հայ սրտաբանների համար։

 

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում

 

«Այս ուղղությունը շատ արագ ու դինամիկ զարգացող է։ Եվ դեռևս նոր տեսակի միջամտությունները շատ քիչ են կիրառվում կամ ընդհանրապես չեն կիրառվում Հայաստանում։

 

Ուստի շատ կարևոր է, որ հայտնի մասնագետների կողմից լուսաբանվի այդ գործընթացը ևս։ Այդ հարթակում շատ հեղինակավոր մասնագետներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, եկել են Հայաստան ու սիմպոզիումի ընթացքում ներկայացրել իրենց կլինիկական փորձը, դասախոսություններ կարդացել»։

 

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում

 

Հ․ Սիսակյանը գոհ է սիմպոզիումի ընթացքից, բավականին մեծ էր հետաքրքրությունը, և բավականին շատ մասնակիցներ են եղել, այդ թվում նաև՝ երիտասարդ սրտաբաններ։ Նա հույս հայտնեց, որ այս ամենը օգտակար կլինի հայ սրտաբանների համար, և նրանք, անպայման, իրենց առօրյա գործունեության մեջ կկիրառեն ձեռք բերած գիտելիքները։


Բագրատ ԱլեյքյանՌուսաստանի առողջապահության նախարարության ռենտգեն էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գլխավոր մասնագետ, հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեյքյանը մեզ հետ զրույցում խոսեց իր զեկույցի մասին․


«Այսօր քննարկել ենք սրտի հիվանդությունների բուժման տեսանելիության՝ վիզուալիզացիայի խնդիրները, ինչը շատ կարևոր է: Այսօր սրտային հիվանդներին օգնելու մեծ հնարավորություններ կան: Կարդիովիրաբուժության ասպարեզում ևս նորությունները շատ են, սակայն որակյալ օգնության համար պետք է լավ տեսանելիություն։ Այս տեսողական սարքերի տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում, այդ թվում նաև՝ սկզբունքորեն փոխել մարտավարությունը»:

 

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում

 

Բ․ Ալեքյանի խոսքով՝ 2022թվականից ՌԴ-ում նման հետազոտությունները կատարվում են պետպատվերի շրջանակներում։ Գինը մատչելի  չէ։          


Հայտնի մասնագետը կարծում է, որ Հայաստանն էլ մոտ ապագայում կունենա նման հնարավորություններ։

 

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում

Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ