Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կլոր սեղան` IMCA-ի շրջանակում․ կինիկական հետազոտություններ և դեղորայքի ստացում

Կլոր սեղան` IMCA-ի շրջանակում․ կինիկական հետազոտություններ և դեղորայքի ստացում

Կլոր սեղանի գլխավոր նպատակն այն էր, թե ինչպե՞ս կարող են Սփյուռքը և Հայաստանի մասնագետներն աշխատել միասին, որպեսզի կլինիկական հետազոտությունները  շատ ավելի ընդունված լինեն Հայաստանում, և շատ ընկերություններ ցանկանան Հայաստանում կլինիկական  հետազոտություններ անցկացնել: Խոսքը վերաբերում է ոչ միայն դեղորայքի հետ կապված հարցերին, այլ նաև հիմնային՝ ֆունդամենտալ կամ ակադեմիական, ինչպես նաև վաղ կլինիկական հետազոտություններին:

Բագրատ Լալայան, բ․գ․թ․, Eisai US ուռուցքաբանության գլոբալ բժշկական ռազմավարության ղեկավարի գործադիր տնօրեն

ԱՄՆ-ից մեր խումբը Երևան եկավ առաջարկով՝ ստեղծել և հիմնադրել Հայաստանի կլինիկական հետազոտությունների ասոցիացիա, որպեսզի կարողանանք ապագայում կենտրոնացնել բոլոր աշխատանքները: Այդ ասոցիացիան կկարգավորի  այն բոլոր հարցերը, որոնք ունենք. առաջինը՝ աշխարհում Հայաստանի ճանաչումն է որպես երկիր, ապա այն, որ մենք պատրաստ ենք և կարող ենք իրականացնել կլինիկական հետազոտություններ:

Ամենակարևորն, իհարկե, բժշկագիտության զարգացումն է: Այսօր մենք ունենք պատրաստված բժիշկներ, հատկապես որոշ բնագավառներում /սրտաբանություն, հազվադեպ հանդիպող հիվանդություններ և այլն/: Սակայն շատ հարցեր կան ուռուցքաբանության ոլորտում՝ շատ թանկարժեք բնագավառ է, և շատ դեղեր այսօր Հայաստանում չկան:

Դեղագործական, բիոտեխնոլոգիական, կլինիկական հետազոտություն կազմակերպող մեծ ընկերությունների համար, իհարկե, կարևոր է նաև մեզ մոտ առկա փորձը: Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանում մակարդակը թույլ է տալիս ավելի մեծ թվով կլինիկական հետազոտություններ ներդնել:  Հարևան Վրաստանում մինչև 600-650 կլինիկական հետազոտություններ են անցկացվում, Ռուսաստանում՝ 6000, Հայաստանում՝ 65-70:

Մենք բոլոր հետազոտություններն ունենք, բայց այսօր Հայաստանում գործում են տարբեր կազմակերպություններ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, որոնք փորձում են Հայաստան բերել կլինիկական հետազոտություններ, սակայն կա խնդիր՝ ստեղծել մի միություն, ասոցիացիա, որը կհամախմբի բոլորին:

Դրա համար որոշ ժամանակ կպահանջվի, որովհետև կան կազմակերպություններ, որոնք այդ դաշտում մրցակցում են միմյանց հետ:

Հայկական կլինիկական հետազոտությունների ասոցիացիան պետք է չդառնա ևս մեկ խաղացող այդ դաշտում, այլ հակառակը՝ օգնի բոլոր ներկա կազմակերպություններին գործելու ավելի արդյունավետ: Այն նաև կնպաստի արտերկրում Հայաստանը ներկայացնելուն, կստեղծվի էլեկտրոնային բազա՝ վեբ-կայք, որտեղ հետազոտություններ անելու պատրաստ  ներուժ ունեցող ընկերությունները կստանան անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն:

Որո՞նք էին Հայաստանին ուղղված ամենակարևոր ուղերձներն՝ այսօր։

Հայաստանցի մասնագետները նշեցին, որ կարիք ունեն կրթության: Այդ կարիքն ունեն նաև մեր առողջապահության, նախարարության ներկայացուցիչները, տեսչական կոմիտեի ներկայացուցիչները: Աշխարհը շատ արագ է զարգանում, արտերկրում այս դաշտում արդեն մեծ բարձունքների են հասել: Քննարկվեց նաև կլինիկական հետազոտությունների ազգային ուղեցույցի ստեղծման անհրաժեշտությունը:

Այդ բոլոր հարցերում մեր Սփյուռքի ներկայացուցիչները, նաև այլ երկրների մասնագետներ մասնակցության պատրաստակամություն հայտնեցին:

Այս տարվա մեր նպատակն է՝ ստեղծել այդ ասոցիացիան, որն, իհարկե, կգրանցվի Հայաստանում, կղեկավարվի տեղացի մասնագետների կողմից: Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակում դա կլինի ևս մեկ կարևոր քայլ:  

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ