Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի 6IMCA հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի 6IMCA հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան

6 IMCA-ի շրջանակում քննարկվեցին ամենաբազմազան առողջապահական խնդիրներ: Այն ընթացավ ակտիվ և աշխույժ, և կարևորն այն էր, որ մասնակիցների մեջ շատ էին երիտասարդները:


Վերջին տարիներին ամբողջ աշխարհում՝ ընդհանրապես և Հայաստանում՝ մասնավորապես, հիմնավոր փոփոխություններ են կատարվել՝ փոխելով աշխարհը և այնտեղ գոյատևության շատ մոտեցումներ: Նման գիտաժողովները, որպես արձագանք, կարևոր են հենց ա՛յդ փոփոխություններին:


«Ամեն դեպքում IMCA-ն ստեղծեց այն հարթակը,որտեղ մարդիկ կարողացան իրենց մտքերն արտահայտել, լսել ուրիշներին, փոխանակվել փորձով: IMCA-ն հարթակ դարձավ, իսկ հարթակներում են մարդիկ զարգանում և հարստանում». իր խոսքում նշեց Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:


Ալեքսանդր ԲազարչյանՊրն Բազարչյան, ի՞նչ բաղադրիչներից է բաղկացած հանրային առողջությունը։


Առողջապահության մեջ բոլոր մասսայական միջամտությունները հանրային առողջապահությանն են վերաբերում. օրինակ, մարդկանց մեծ խմբի վակցինացիան, որևէ օրենքի ընդունում, առողջության ծրագիր: Իսկ անհատական միջամտությունները՝ կոնկրետ բուժառուի վիրահատություն, ներարկում, հետազոտություն՝ բուժ-կլինիկական բժշկյություն է:


6 IMCA-ի շրջանակում ի՞նչ խնդիրներ ներկայացվեցին:


6 IMCA-ի քննարկումներում գրեթե մի ամբողջ օր նվիրված էր հանրային առողջապահության խնդիրներին՝ վարքագծային  գործոն, տարբեր ուսումնասիրություններ, հետազոտություններ և այլն: Ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցեր են քննարկվել սեկցիաների մակարդակով: Եղել են բազմաթիվ զեկույցներ՝ հակաբիոտիկների ռեզիստենտության վերաբերյալ, երեխաների և դեռահասների առողջությանը վերաբերող հարցեր են քննարկվել: Հետաքրքիր էր ԱՄՆ-ում հայազգի էմիգրանտների վարքագծի վերաբերյալ զեկույցը՝ հիմնականում ալկոհոլի և ծխախոտի օգտագործմանը վերաբերող, նաև ավելցուկային քաշին վերաբերող և այլն:  

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան


Ինչ վերաբերվում է ինձ. մի բան է, երբ ինչ-որ կառույցի պառասխանատու ես, այլ բան, երբ դիտարկում ես քեզ՝ որպես փորձագետ:

 

Իմ միտքն ամբողջովին ուղղված է վարքագծային գործոնների ուսումնասիրությանը, դրա հետ կապված քաղաքականության մշակմանը: Իսկ ինստիտուտի գործերում առկա են լրացուցիչ կրթական ծրագրեր, առողջապահական վիճակագրություն և այլն, որոնք պարզապես անհրաժեշտ է իրականացնել:


Իմ հետաքրքրությունները՝ որպես անհատի, և որպես ինստիտուտի պատասխանատուի լիովին տարբեր են, չնայած նաև մեկը մյուսից են բխում:

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան


Սովորաբար, քննարկվում են խնդիրներ, 6 IMCA-ն նաև առաջարկում է լուծումներ․․․


IMCA-ները միշտ են հետաքրքիր եղել, քննարկել են հարցեր, որոնք վերջում լուծում են ստացել: Յուրաքանչյուր գիտաժողով որևէ ժամանակաշրջանում է իրականացվում, և իր ժամանակի խնդիրները և մոտեցումներն է քննարկում, ուստի դժվար է համեմատել մեկը մյուսի հետ:


Աշխարհը 4 տարվա ընթացքում զգալիորեն փոխվել է. քովիդից հետո մենք ստացանք բոլորովին այլ աշխարհ, 2022-ին էլ էական փոփոխություններ են եղել, և այդ փոփոխությունները չէին կարող իրենց հետքը, ազդեցությունը չթողնել նաև առողջապահության վրա: Հայաստանն էլ է փոխվել 2020-ից հետո: Այսօր մենք արտերկրից եկած մեծ թվով այլազգի բնակիչներ ունենք, որոնք իրենց առողջական խնդիրներն ունեն, իրենց առանձնահատկությունները, և չեն կարող իրենց հետքը չթողնել երկրի վիճակի վրա:

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան


Կարևոր թեմաները, ուրվագծերը, որոնք հատկապես առանձնացվեցին․․․


Ծրագրերից ցանկանում են նշել հատկապես բուհական կրթական բաղադրիչը, որտեղ կրթության փիլիսոփայության որոշակի ուրվագիծ է քիչ առ քիչ նախանշվում, և, կարծում եմ, որ կոնկրետ հանրային առողջապահության մեջ ավելի մեծ ուշադրություն կդարձվի տարբեր ռիսկային գործոններին: Մենք բավականին մեծ քայլերով փոփոխություւններ կատարեցինք՝ ծխախոտի հետ կապված, բացի դրանից, կարծում եմ, ուշադրություն կդարձվի ֆիզիկական ակտիվության, սննդակարգի վրա և այլն: IMCA-ի շրջանակում դրանք արդեն կարևորվել են:


Եթե փորձենք IMCA-ն ամփոփել մեկ նախադասությամբ…


Ես ինձ իրավունք չեմ վերապահում ամփոփել IMCA-ն: Կարծում եմ դեռ շուտ է այն ամփոփելը, պետք է ժամանակ անցնի` իրապես գնահատելու համար: Այն շատ հետաքրքիր է անցնում, մեծ աշխուժություն կար, մասնակցեցին մեծ քանակությամբ երիտասարդություն, ինչն անչափ կարևոր է։ Նրանք շփվեցին մեր Սփյուռքի լավագույն  մասնագետների հետ, կիսեցին իրենց գիտական միտքը:


Րաֆֆի ԱվիտսյանՐաֆֆի Ավիտսյան, «Քլեվելենդ» կլինիկա, ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունք, ԱՄՆ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն Առողջապահություն և բժշկական կրթություն


Կրթությունն, ընդհանրապես, կարիք ունի շարունակաբար լրացվելու, նորությունների, նոր հետազոտությունների գտելիքներով հարստացվելու:


Կրթության այդ շարունակականի գիտակցությունը, մտածելակերպը ամենակարևորն է այս հարցում: Սակայն կարևոր է, թե այն որպես պարտականությո՞ւն է ընկալվում, թե՞ որպես աշխատանքի միջոց:


Յուրաքանչյուրը պետք է ճիշտ հասկանա իր գիտելիքների պաշարը, գիտակցի այն՝ ինչ պակասում է իրեն, ինչով հետ է մնում ավելի կայացած մասնագետներից: Եթե համալսարանական շրջանից կրթության շարունակականության հիմքը ճիշտ դրվի, հետո ամեն բան ճիշտ ընթացք կունենա:

 

 Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի ԱվիտսյանՀայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան


Շարունակական, մասնագիտական կրթությունը թեմաներում առաջին տեղն էր գրավում:  Գիտական կազմակերպիչ մարմինը ճշտում է աբստրկտները, քննարկում է դրանց համապատասխանությունը ներկայիս պահանջներին. Կան հատուկ կանոններ. օրինակ, որևէ հիվանդի անձնական տվյալներ չեն հայտաբերվում:


Կարևոր հարց է նաև էլեկտրոնային կապը, լեզվի խնդիրը. ունենք հայ, ֆրանսաիցի և այլ մասնագետներ, որոնց համար հաղորդակցվելու խնդիր է առաջանում:

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան


Համաժողովում կարևորվեց նաև Հայաստանի և Արցախի բժիշկների կապը:


Ամենամեծ առաջադիմությունը 6 IMCA-ի այն էր, որ համանախագահներ ունեինք, և այդ կապը ավելի շատ էր այս անգամ: Մենք բոլորս ենք միմյանցից սովորում, մեր համագործակցությունը շատ կարևոր է: Կցանկանայի, որ ավելի հաճախ անցկացվեին համաժողովները:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ