Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված գիտաժողով՝ 6IMCA-ի շրջանակում

Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված գիտաժողով՝ 6IMCA-ի շրջանակում

Հուլիսի 7-ին Երևանում ընթացող 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում քննարկվեցին երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խնդիրներ:


Քննարկվեցին վերջին նորությունները, ինչպես նաև շաքարային դիաբետ և գիրություն ունեցող երեխաների վարքագծային շեղումները:


Նման գիտաժողովների ժամանակ շատ կարևոր է և օգտակար փորձի փոխանակումը, որը երկուստեք հարստացնում է մասնակից բժիշկների գիտելիքների պաշարը:


Սերգեյ ՍարգսյանՍերգեյ Սարգսյան, «Արաբկիր» բժշկական համալիրին կից Երեխաների  և դեռահասների ինստիտուտի ղեկավար, մանկաբուժության հարցերով առողջապահության նախարարի խորհրդատու


Խոսենք երեխաների և դեռահասների հոգեկան առողջության մասին. և թե՝ այս գիտաժողովի շրջանակում ի՞նչ նորություններ և խնդիրներ քննարկվեին։


Մենք ունեցել ենք մի քանի սատելիտներ՝ նվիրված երեխաների և դեռահասների առողջական տարբեր խնդիրներին: Դրանցից մեկը վերաբերում էր երեխաների ալերգոլոգիական և իմունաբանական խնդիրներին, հաջորդը նվիրված էր մաշկաբանական հիվանդություններին, այս պահին ընթանում է մուկովիսցիդոզին վերաբերող գիտաժողովը։


Երեխաների և դեռահասների հոգեկան առողջության հարցերում կաևոր են նաև վարքագծային խնդիրները: Քննարկվեցին, օրինակ, շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մոտ առկա խնդիրները, գեր կամ ճարպակալմամբ տառապող երեխաների հարցերը, որոնք առնչություն ունեն նաև հոգեկան առողջության խնդիրների հետ:

 

Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված գիտաժողով՝ 6IMCA-ի շրջանակում Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված գիտաժողով՝ 6IMCA-ի շրջանակում


Ընդհանուր առողջության վրա ներազդելու համար անհրաժեշտ է համապատասխանաբար ավելի համալիր մոտեցում ցուցաբերել:
Ըստ Ձեզ, փորձի փոխանակումը որքանո՞վ է արդյունավետ, նման գիտաժողովները, արտերկրի փորձը որքանո՞վ են հարմար Հայաստանում։


Ընդհանուր առմամբ,  արտերկրի փորձը քննարկելը միշտ էլ կարևոր է բժշկության զարգացումների, ընթացքի համար: Եվ այդ առումով համաժողովները, տարբեր սերմինարները հիանալի հարթակ են: Եթե մարդը փորձում է իր փորձը փոխանակել, նա և՛ կոնգրեսի ժամանակ, և՛ կոնգրեսից դուրս հնարավորություն ունի այդ անելու, անգամ սովորելու այն՝ ինչ-որ ներկայացված է աշխարհում տվյալ պահին: Դա բավականին ընթացիկ գործընթաց է:

 

Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված գիտաժողով՝ 6IMCA-ի շրջանակում Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված գիտաժողով՝ 6IMCA-ի շրջանակում


Չնայած մի բան է՝ ընդամենը զեկույցը կարդալը, լսելը և այլ բան, երբ ներկայացվող նյութը նաև կիրառում են: Այդպիսի շփումները մեծ արժեք են նեկայացնում, և լրացուցիչ քննարկումն արդեն նպաստում է այդ փորձի բարեհաջող ընկալմանն ու հետագայում՝ կիրառմանը:


Բայց կա նաև տեղայնացման խնդիր: Այդ պատճառով յուրաքանչյուր մոտեցում կիրառվում է կոնկրետ երկրի, կոնկրետ ազգաբնակչության համար, որովհետև անգամ մարզերն են միմյանցից տարբեր մոտեցում պահանջում:


Պետք է վերլուծել, խելացի մոտեցում ցուցաբերել, սովորել, վերջում սինթեզել և մշակել առողջապահության քաղաքականությունը:

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ