Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայկական բժշկական միջազգային կոմիտեյի և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցությունն ՝ ի շահ Հայաստանի առողջապահության

Հայկական բժշկական միջազգային կոմիտեյի և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցությունն ՝ ի շահ Հայաստանի առողջապահության

Հայկական բժշկական միջազգային կոմիտեի /Armenian Medical International Committee/՝ AMIC-ի նախագահ, վերարտադրողական բժշկության մասնագետ Վիկեն Սեպիլյանը մեզ հետ զրույցում խոսեց Սփյուռքի բժշկական միության և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ աշխատանքների մասին։


Ըստ նրա՝ AMIC-ը համագործակցում է սփյուռքում գործող 25 առողջապահական կազմակերպության հետ, որոնք ստեղծում են բազմաթիվ ծրագրեր։ Նրանց նպատակը մեկն է՝ բարելավել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առողջապահական համակարգը։


AMIC-ը, որը մոտավորապես 20 տարվա պատմություն ունի, 2019-ից համագործակցության եզրեր է հաստատել Հայկական բժշկական ասոցիացիայի հետ։ «Մեր միությունը բաց է համագործակցելու առողջապահական ասոցիացիաների հետ։

 

Վիկեն ՍեպիլյանՆրանք կարող են ներկայացնել ծրագիր և այն իրականացնել։ Բազմաթիվ հարցեր է լուծում միությունը՝ սկսած ֆինանսավորման խնդիրներից, վերջացրած մասնագետի վերապատրաստման հետ կապված հարցերից»,- ընդգծեց Վ․ Սեպիլյանը
Պարոն Սեպիլյանն ասաց նաև, որ ամերիկաբնակ բժիշկների հետ միասին այցել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ իրենց ընդունել է դեսպանը։


«Մենք փոխանցեցինք մեր մտահոգությունները Արցախի շրջափակման վերաբերյալ։ Ներկայացրեցինք Արցախում տիրող ծանր առողջապահական վիճակը։ Մենք ցանկություն ունենք անձամբ մեկնելու Արցախ և փոխանցելու մեր գիտելիքներն ու փորձը։

 

Դեսպանի խոսքով՝ իրենք էլ մտահոգված են այդ հարցի շուրջ, բայց առաջնորդվում են միջազգային օրենքների սահմաններում»։

 

Արմեն ՍողոյանՀայկական բժշկական ասոցիացիայի /ՀԲԱ/ նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ AMIC-ի հետ համագործակցությունը սկիզբ է դրվել 2019-ին՝ 5-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ, որի շրջանակում ՀԲԱ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ունեցող ժողովներին։  


Ըստ Սողոյանի՝ այս համագործակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ սերտ համագործակցություն է ստեղծվում նեղ մասնագիտական ասոցիացիաների միջև, ինչը շատ կարևոր է։


Զրուցակցի փոխանցմամբ՝ այսօր համագումարին Հասմիկ Ղազինյանն ասել է, որ իրենք նախատեսում են ստեղծել համահայկական լյարդաբանների ասոցիացիա, ինչը ողջունելի է քայլ է։


«Այսպիսով, Հայկական բժշկական ասոցիացիայի դերը ավելի կկարևորվի, մենք կփորձենք քաջալերել այլ նեղ մասնագիտական ասոցիացիաներին, որպեսզի նման օրինակներ շատ լինեն, և դա կունենա իր դրական արդյունքները»,- շեշտեց Ա․ Սողոյանը։

 

Հայկական բժշկական միջազգային կոմիտեյի և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցությունն ՝ ի շահ Հայաստանի առողջապահության Հայկական բժշկական միջազգային կոմիտեյի և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցությունն ՝ ի շահ Հայաստանի առողջապահության

Հայկական բժշկական միջազգային կոմիտեյի և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցությունն ՝ ի շահ Հայաստանի առողջապահության Հայկական բժշկական միջազգային կոմիտեյի և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցությունն ՝ ի շահ Հայաստանի առողջապահության

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ