Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում․ Կիմ Հեքիմյան, Շարոն Չեքիջյան

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում․ Կիմ Հեքիմյան, Շարոն Չեքիջյան

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս, ՀՀ ԱՆ առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական Կիմ Հեքիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բարձր է գնահատում համագումարի կազմակերպվածությունը։ Իր խոսքով՝ ի տարբերություն այլ տարիների, այս տարի բժիշկների միջև զրույցը ավելի կառուցողական է ընթանում, և դա գովելի է։


Ըստ նրա՝ փոխվել է համագումարի ընդհանուր հունը։ Շեշտը դրվել է Հայաստանի առողջապահության ներկայիս վիճակը բարելավելու վրա։


«Մի հաճելի բան եմ նկատել՝ սփյուռքը ներկայացնող բանախոսները ոչ միայն իրենց սեփական փորձն են կիսում հայ գործընկերների հետ, այլ համատեղ նախագծեր ու ծրագրեր են մշակում, ու գտնում համատեղ լուծումներ, ինչը նախորդ տարիներին չի եղել»։


Կ․ ՀեքիմյանԿ․ Հեքիմյանի փոխանցմամբ՝ բոլոր միջազգային ծրագրերը պետք է տեղայնացվեն Հայաստանի համար։ Հակառակ դեպքում այդ ծրագրերը հաջողություն ունենալ չեն կարող։


Զրուցակիցն ընդգծում է, որ ինստիտուցիոնալ մոտեցման ժամանակն է։ Դրա վառ օրինակը, ըստ Կ․ Հեքիմյանի բժիշկ Բիլեզիկյանն է, ով ամեն տարի Հայաստան գալով` ոսկրերի առողջությունը բարելավելու ուղղությամբ մասնագետներ է պատրաստում։ Նա սարքերի հետ կապված թրեյնինգներ է անցկացնում, որն, ի դեպ, հենց ինքն է մի քանի տարի առաջ բերել Հայաստան։ Պտուղներն այդ ծրագրի, անշուշտ, տեսանելի են։    


Կ․ Հեքիմյանի խոսքով՝ առողջապահության վիճակը Հայաստանում բարելավելու համար շատ գործ կա անելու։ Եվ այստեղ, ըստ նրա՝ սփյուռքի դերը կարող է մեծ լինել, եթե կառուցողական մոտեցում լինի ու համատեղ ջանքեր։  


Շարոն Անուշ Չեքիջյանը Յելի Բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շարոն Անուշ Չեքիջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համագումարի շրջանակում խոսել է անհետաձգելի բուժօգնության ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերից։


Ըստ նրա՝ կուրսի տևողությունը 18 ամիս է։ Ծրագիրը կիրականացվի ՀՀ ԱՆ Ազգային ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագրին կարող են մասնակցել  պետական և մասնավոր հիվանդանոցներում աշխատող բժիշկները, կլինիկական օրդինատորները, շտապ օգնության բժիշկները, որոնք հետագայում իրենց գիտելիքները կփոխանցեն գալիք սերնդին։


Զրուցակցի փոխանցմամբ՝ այսօր շատ կարևոր է հիվանդանոցում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ունենալ։ Թիվ 1 կլինիկական հիվանդանոցն արդեն ունի նման բաժանմունք։ Վերջինս բացվել է քովիդի ժամանակ, որը մոտավորապես 40 մահճակալ է ունեցել, այսօր մահճակալների թիվը 13 է։   

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում․ Կիմ Հեքիմյան, Շարոն Չեքիջյան Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում․ Կիմ Հեքիմյան, Շարոն Չեքիջյան


Շ․ Չեքիջյանին խնդրեցինք համեմատություններ անցկացնել ԱՄՆ-ի և Հայաստանի առողջապահության համակարգերի միջև և պատմել առանձնահատկությունների ու տարբերությունների մասին։


«Հայաստանի առողջապահական համակարգը եվրոպական է։ Այն զգալիորեն տարբերվում է ամերիկյան համակարգից։ ԱՄՆ-ում առաջին բուժօգնությունն անձին ցույց են տալիս ոչ թե բժիշկները, այլ բուժաբանները, որոնք չունեն բժշկական բարձրագույն կրթություն։ Անշուշտ, նրանք վերապատրաստումներ են անցնում։ Նրանք աշխատում են հաստատված չափորոշիչներով, որից այն կողմ իրավասու չեն գործողություն կատարել։ Հայաստանում շտապ օգնության բժիշկներն են, որոնք ընդունելով կանչը, գնում են տուն և տեղում ցուցաբերում առաջին բուժօգնություն, որոշ դեպքերում հիվանդին ուղղորդում հիվանդանոց»,- եզրափակեց Շ․ Չեքիջյանը։      

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում․ Կիմ Հեքիմյան, Շարոն Չեքիջյան Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում․ Կիմ Հեքիմյան, Շարոն Չեքիջյան

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ