Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները․ Ռոբին Օհանեսյան, Նորա Փաշայան.

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները․ Ռոբին Օհանեսյան, Նորա Փաշայան.

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները։ Գրեթե բոլոր աշխատանքային սենյակներում ակտիվ եռուզեռ է։ Արտերկրից ժամանած մասնագետները փորձում են սեղմ ժամանակում հնարավորին հանգամանալից ներկայացնել շատ կարևոր առողջապահական ծրագրերն ու  համատեղ եզրեր հաստատել հայ գործընկերների շրջանում։


Հանրային առողջության մասնագետ, ֆրանսահայ բժիշկ Ռոբին Օհանեսյանը զգալի ներդրում ունի հեռաբժշկության զարգացման ոլորտում։ Վերջինս իր տեսլականն է ներկայացրել հայ գործընկերների դատին։


Ռոբին ՕհանեսյանՄեզ հետ զրույցում մասնագետը փաստել է, որ ամբողջ աշխարհում հեռաբժշկությունը զգալի թափ է առել և շարունակում է զարգանալ։ Որոշ երկրների համար հեռաբժշկության զարգացմանը նպաստել է քովիդը։ Հայաստանում շատ քիչ քայլեր են կատարվել մինչև օրս՝ հեռաբժշկության զարգացման առումով։


Բժշկի փոխանցմամբ՝ Հայաստանում հեռաբժշկության առաջին փորձը եղել է 1988-ին՝ Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժի օրերին, որից հետո ծրագիրը շարունակություն չի ունեցել, և միայն անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունվել է հեռաբժշկության վերաբերյալ օրենքը։


«Մեր նպատակն է, որ հեռաբժշկությունը դառնա կյանքի մի մաս, որ այն հնարավոր լինի օգտագործել ամեն օր, և հեշտացնի թե բժշկի, թե պացիենտի կյանքը՝ անկախ նրա աշխարհագրական տեղակայումից»,- ընդգծել է մասնագետն ու կարծիք հայտնել, որ հեռաբժշկության ոլորտը կարելի է զարգացնել ցանկացած բժշկական ոլորտում և ապահովել բարձորակ առողջապահություն։  

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները․ Ռոբին Օհանեսյան, Նորա Փաշայան.


Զրուցակցի խոսքով՝ համագումարի շրջանակում հաջողվել է մեկ սեղանի շուրջ հավաքել այն մարդկանց, որոնք Հայաստանում արդեն իսկ ներդրել են հեռաբժշկության զարգացման ծրագիրն ու պատրաստվում են զարգացնել հետագայում։


Ռոբին Օհանեսյանը վստահ է, որ համատեղ ուժերով միայն հնարավոր է հաղթանակներ գրանցել։   

Նորա ՓաշայանՔաղցկեղի կիրառական հետազոտությունների պրոֆեսոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի հանրային առողջության խորհրդական, Լոնդոնի համալսարանական քոլեջի քաղցկեղի կիրառական հետազոտությունների բաժնի ղեկավար և Քաղցկեղի վաղ ախտորոշման միջազգային ալյանսի կրթական ուղղության տնօրեն Նորա Փաշայանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի 6-րդ բժշկական համագումարի շրջանակում ներկայացրել է քաղցկեղի սքրինինգային ծրագիրը։


Ն․ Փաշայանի փոխանցմամբ՝ քաղցկեղի վաղ ճանաչումը շատ կարևոր խնդիր է, որովհետև, եթե ճանաչենք վաղ աստիճանում, ապա կկարողանանք խուսափել մահերից։ Սքրինինգով հայտնաբերված քաղցկեղը շատ ավելի հեշտ է բուժելը, քան արդեն առաջացած քաղցկեղը։


Մասնագետը պատմել է, որ այսօր կան միջազգային ծրագրեր՝  կանխարգելելու կրծքագեղձի, աղիների և արգանդի վզիկի քաղցկեղները։

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները․ Ռոբին Օհանեսյան, Նորա Փաշայան.


«Անշուշտ այդ ծրագրերը կարող են լինել արդյունավետ։ Ծրագրի արդյունավետությունն ակնհայտ դարձնելու համար շատ կարևոր պայման կա՝ մարդիկ պետք է  չանտեսեն սքրինինգները։ Միայն այս դեպքում կարող ենք խոսել ծրագրի հաջողված լինելու մասին»։


Պրոֆեսորը տեղյակ է, որ Հայաստանում կանանց շրջանում կատարվում է արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ։ Իր խոսքով՝ ցավոք,  կրծքագեղձի սքրինինգային ծրագիրը տարածված չէ։ «Դժբախատաբար, մարդիկ պետք է սեփական ֆինանսական միջոցներով անցնեն սքրինինգը, իսկ  սա արդեն մեծ դժվարություն է»։

 

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները․ Ռոբին Օհանեսյան, Նորա Փաշայան. Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը շարունակում է իր աշխատանքները․ Ռոբին Օհանեսյան, Նորա Փաշայան.


Ըստ զրուցակցի՝ սքրինինգային ծրագրերը պետք է լինեն պետպատվերի շրջանակում և հասու լինեն բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից, ինչը զգալիորեն կիջեցնի մահվան ցուցանիշը։

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ