Իրադարձություններ Հայաստանում
6-րդ միջազգային համագումարի մասնակիցները՝ նոր նախագծերի մասին․ Շանթ Շեխերդիմյան, Սամսոն Խաչատրյան
Համագումարը բժիշկների համար լավագույն հարթակն է փորձի փոխանակման և նոր նախագծերի համար։ Համագումարը մեծ հետարքրքություն է ստեղծել տեղի մասնագետների մոտ, որոնք ունեն ակտիվ մասնակցություն՝ ոչ միայն ունկնդրի կարգավիճակում։
ԱՄՆ-ից ժամանած բժիշկ, հանրային առողջապահության մասնագետ, ԱՆ խորհրդատու Շանթ Շեխերդիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր զեկույցում կարևորել է առաջնային օղակի զարգացման հարցերը՝ ՀՀ առողջապահական համակարգում։
«Փորձել եմ գործընկերներիս հետ քննարկել տարբեր միջոցներ, որոնք կարող ենք միասին իրագործել և զարգացնել այս ամենակարևոր ոլորտը։ Շեշտադրված է այն, որ մենք դժվարությամբ կկարողանանք հասնել համապարփակ ապահովագրության՝ առանց կայուն առաջնային առողջապահության համակարգ ունենալու»։
Բժիշկը համոզված է, որ առաջնային օղակն այն ոլորտն է, որտեղ բոլորը՝ անկախ նեղ մասնագիտացումից, կարող են իրենց ներդրումն ունենալ և զարգացնել ոլորտը, իսկ դա հիմք է նաև առողջապահության այլ ոլորտների համար։
«Իմ ելույթում փորձել եմ առաջնային օղակը բաժանել տասնչորս տարբեր բաղադրիչների։ Գործընկերներիս հետ միասին խոսեցինք այդ բոլոր բաղադրիչների մասին։ Լուծումներ գտանք այդ բաղադրիչները զարգացնելու համար։ Անշուշտ, կան բաղադրիչներ, որոնք ավելի շատ պարտականություն են իրենցից ներկայացնում, այսպես ասած, պետության, նախարարության մակարդակում։ Կան նաև այլ բաղադրիչներ, որոնք հենց տեղի բժիշկների պարտականությունների մեջ պետք է ներառվեն՝ հատկապես ընտանեկան բժիշկների կամ առաջնային օղակի բժիշկների պարագայում։ Նրանք պետք է հանձն առնեն և հավուր պատշաճի կատարեն դրանք։ Բաղադրիչներից է մարդկային ներուժի զարգացումը։ Օրինակ՝ թրեյնինգների կազմակերպումը, ինչը, միանշանակ, կբերի որակի բարելավմանը, և դա կարող է մեծ դեր ունենալ»։
Բժիշկ նյարդաբան Սամսոն Խաչատրյանը նշում է, որ կոնգրեսը շատ մեծ նշանակություն ունի մեր բժշկագիտության համար։
«Այստեղ մեկ հարկի տակ տարբեր մասնագիտությունների բժիշկներ են հավաքվում։ Հայաստան են գալիս մեր հայրենակից առաջատար մասնագետները։ Եվ ամեն մեկն իր հաջողության մասին է պատմում՝ իր կատարած աշխատանքային փորձը կիսելով։ Համագումարը հարթակ է շփվելու համար, մտքեր փոխանակելու, նախագծեր նախաձեռնելու համար։
Այս ամենի մեջ կա շատ մեծ գիտական բաղադրիչ, որի արտացոլումն է մեր գիտական ժողովածուն, և այստեղ տպագրվելը մեծ պատիվ է։
Այստեղ մեծ աշխատանք է տարվում, մենք հրավիրում ենք գրախոսների, որոնք գրաքննությունն են անցկացնում յուրաքանչյուր գիտական նյութի վերաբերյալ»։


07.07.2023 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ