Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը

Կայացավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը

Հունիսի 18-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում «Վարկանիշ» ընկերության  նախաձեռնությամբ տեղի ունեցավ  «Ազգային բժիշկ և Առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:   

Միջոցառում, որ հայ բժշկի անչափելի նվիրման գնահատանքն է, երախտիքը ազգային բժշկի վեհ կերպարի ստեղծման և առողջ հասարակություն ձևավորելու համար:

Մրցանակաբաշխության համար հիմք է «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։   Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին իրենց ոլորտում ձեռքբերումներ ունեցող, ոլորտի զարգացմանը նպաստող բժիշկներ և բժշկական կենտրոններ։   

Կայացավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը

2023-ի միջոցառման շրջանակում «Հանու՛ն կյանքի» անվանակարգում մրցանակ  շնորհվեց «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին, «Մարդասիրության առաքյալ» անվանակարգում «Ազգային բժիշկ» մրցանակին արժանացավ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, Հայաստանի ազգային հերոս Հրայր Հովագիմյանը։ Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին։  

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ առողջապահության ոլորտի առաջատար բժշկական կենտրոնների, անվանի բժիշկների նկատելի ձեռքբերումները ՀՀ-ում և միջազգային հարթակում հիմք և շարժառիթ են Սպիտակ բանակի մեծարման երեկոյի հանդիսավոր մրցանակաբաշխության կազմակերպման համար:

«Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյան․«Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյան․

- Բժիշկների միջազգային օրն այս տարի նշանավորվեց «Սպիտակ բանակի» մեծարանքով։  Ըստ իս, առողջապահական ոլորտում երկար տարիների կենսագրություն, վաստակ ունեցող բժիշկներին պետք է միշտ մեծարել։ Նրանք արժանի են դրան։ Ամեն դեպքում, մենք այդպես ենք կարծում։

Միջոցառման նպատակն է արժանի գնահատական տալ առողջապահության ոլորտի նվիրյալներին, երախտապարտ լինել կատարած աշխատանքի, անքուն գիշերների և անմնացորդ նվիրման համար:

 «Հանրային վարկանիշ» ընկերության գործադիր տնօրեն  Եվա Մովսիսյան․
 «Հանրային վարկանիշ» ընկերության գործադիր տնօրեն  Եվա Մովսիսյան․

- «Հանրային վարկանիշ» ընկերությունն  արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպում է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մեծարման երեկոն: Այս տարի այն  նվիրված էր բժիշկների միջազգային օրվան։ Բժիշկը և մանկավարժը չեն կարող լինել միջակ մասնագետներ, քանի որ այս երկու մասնագիտության կրողները գործ ունեն մարդու հոգու և մարմնի հետ։ Մեզ համար պատիվ է ներկայացնել հանրությանը մեծ վաստակ և ներդրում ունեցող բժիշկներին և բժշկական կենտրոններին։

«Վարդենիսի» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Շահեն Շահինյան․
«Վարդենիսի» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Շահեն Շահինյան․

- Այս մրցանակի կարևորության աստիճանը մեծ է։ Սա հնարավորություն է Վարդենիսի տարածաշրջանի ազգաբնակչությանը իրազեկելու, բժշկի գործոնը, դերը բարձրացնելու, ինչպես նաև տեսնելու թիմային աշխատանքի արդյունքը։

Հաշվի առնելով մեր տարածաշրջանը՝ Վարդենիսը, այսօր մենք ունենք և՛ կայազորային հոսպիտալ, և՛ բժշկական կենտրոն։ Եվ այս ամենը թիմային աշխատանքի արդյունք է։ Այն է, ինչին միշտ ձգտել ենք և հասել։

Մրցանակի կարևորությունն ինձ համար աշխատանքի կարևորությունն է։ Դա բուժաշխատողի մրցանակն է։ Բոլորինն է։

Սահմանամերձ գոտում ցանկացած բուժաշխատող պետք է ժամանակ առ ժամանակ իրեն կարևորված զգա։ Եվ դա, հավատացեք, աշխատանքին արդյունք է տալիս։  

Կորյուն Վարդապետյան․ Տավուշի մարզի Աչաջուր  գյուղի «Վարդապետյան» ԲԿ հիմնադիրԿորյուն Վարդապետյան․ Տավուշի մարզի Աչաջուր  գյուղի «Վարդապետյան» ԲԿ հիմնադիր

- Բոլոր մրցանակները պարտավորեցնող են, որ էլ ավելի նվիրված և ավելի ուշադիր լինես քո աշխատանքի մեջ։ Հաճելի է նաև, որ գնահատում են քեզ ։ Հաճելի է նաև, որ գնահատել են սահմանամերձ տարածաշրջանում գտնվող կենտրոնը, որն այսօր մեծ անուն ունի։ Այն ժողովրդին առաջին բուժօգնությունն է  ցուցաբերում։ Նման կենտրոններ պետք է մարզերում շատ լինեն՝ հատկապես սահմանամերձ շրջաններում, որպեսզի արտագաղթ շրջաններից չլինի։

«Աստղիկ» ԲԿ-ի  դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյան․
«Աստղիկ» ԲԿ-ի  դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյան․

- Ես շատ ուրախ եմ, որ այսօր համընկավ միջոցառումը բժիշկների միջազգային օրվա հետ։ Մրցանակը բժշկին տալիս է նպատակասլացություն առաջ շարժվելու, ամեն անգամ ինչ-որ նոր բարձունքների հասնելու։ Սա իմ առաջին մրցանակը չէ, ստացել եմ բազմաթիվ մրցանակներ, բայց կարող եմ ասել, որ սա տարբերվող է՝ իր բարձր մակարդակի կազմակերպվածությամբ։
Այս մրցանակը ոչ միայն իմն է, այլև ամբողջ թիմինն է։ Յուրաքանչյուր հաջողություն  թիմային աշխատանքի արդյունք է։ Եվ մենք բացառություն չենք։ Շեշտել եմ և շարունակելու եմ շեշտել։

«Էրեբունի» ԲԿ-ի  պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Գայանե Մարտիրոսյան․
«Էրեբունի» ԲԿ-ի  պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Գայանե Մարտիրոսյան․

- Շատ ոգևորված եմ։ Յուրաքանչյուր մրցանակ մոտիվացիա է տալիս։ Այն պարտավորեցնող է։ Այն ուժ է տալիս միշտ առաջ շարժվելու և չբավարարվելու ձեռքբերված հաջողություններով։

Մրցանակն այսօր մեզ տվեց նոր լիցքեր և բարձր տրամադրություն։ Շատ հաճելի էր հանդիպել գործընկերներիս։

«Կարապետյան» վերականգնողական կենտրոնի բժիշկ, մանուալ թերապևտ Արայիկ Կարապետյան․
«Կարապետյան» վերականգնողական կենտրոնի բժիշկ, մանուալ թերապևտ Արայիկ Կարապետյան․

- Բացի ոգևորությունից այս մրցանակը տվեց մեծ պարտավորվածություն։ Եթե կան ցավեր, ողնաշարի խախտումներ կարող եք դիմել մեր կենտրոն։ Եվ լինել հուսալի ձեռքերում։ Ի դեպ, օգտվելով առիթից, ասեմ, որ ծնողները պետք է ժամանակին հետևեն իրենց երեխաներին և  զգալով, որ կա խնդիր,  չուշացնեն բժշկին դիմել։Միայն այս դեպքում կարող են խուսափել  մեծ բարդություններից։

Մեր հայ ազգին ցանկանում եմ առողջություն և հաջողություն։    

Կայացավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը  Կայացավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ