Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի ալերգոլոգները՝ միջազգային կառույցներում. erebunimed.com

Հայաստանի ալերգոլոգները՝ միջազգային կառույցներում. erebunimed.com

Հայաստանի ալերգոլոգներն արդեն միջազգային ալերգոլոգների մեծ ընտանիքի անդամ են: Ալերգոլոգների միջազգային կազմակերպությունը իր կազմում է ընդգրկել «Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների» ասոցիացիան՝ լիիրավ անդամի կարգավիճակով: Այս առիթով, ինչպես միջազգային ալերգոլոգիական գիտաժողովին մասնակցելու համար Երևանում են այս ոլորտի առաջատար մասնագետները:

Նշանակալի այս իրադարձությունները կայացել են «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ, Երևանի գլխավոր ալերգոլոգ Քրիստինա Ջամալյանի երկարամյա ջանքերի շնորհիվ:

«Ալերգիկ հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» խորագրով գիտաժողովն իր տեսակով, մասնակիցների թվով, քննարկվող թեմաների արդիականությամբ Հայաստանում առաջին անգամ է:

Գիտաժողովին մասնակցում են հանրապետության տարբեր բժշկական կենտրոնների ալերգոլոգներ, թերապևտներ, ակնաբույժներ, ընտանեկան բժիշկներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, էնդոկրինոլոգներ, ռևմատոլոգներ: Գլխավոր թեմաները՝ ալերգիկ հիվանդությունների կանխարգելումը, հիվանդության վաղ և ճշգրիտ ախտորոշումը և բուժումն են:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել ալերգոլոգիայի ոլորտի հանրաճանաչ մասնագետներ, որոնց ջանքերով են հենց նշակվում այս ոլորտի վերջին չափորոշիչները. Իմունոթերապիայի համաշխարհային կազմակերպության նախագահ, ակադեմիկոս Ռևազ Սեպիաշվիլին և «Ասթմա-ալերգիա-իմունոլոգիայի ամերիկյան քոլեջի» նախագահ, պրոֆեսոր Վիլյամ Քենեդի Դոլենը: Պրոֆեսորը Հայաստանում է առաջին անգամ: Տպավորված է մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմով, շարունակական կրթության պատրաստակամությամբ, կիրառվող մեթոդներով և, իհարկե, հայկական հյուրասիրությամբ:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին այս ոլորտի նոր հնարավորությունները, ժամանակակից բուժման մոտեցումները և չափորոշիչները, որոնք մեր բժիշկները կկիրառեն իրենց աշխատանքում՝ համընթաց քայլելով միջազգային բժշկական աշխարհի հետ:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ