Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

2023թ. ապրիլի 17-28-ը. «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով 2-շաբաթյա դասընթաց

2023թ. ապրիլի 17-28-ը. «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով 2-շաբաթյա դասընթաց

2022 թվականից ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կրկնողաբար անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված  2-շաբաթյա դասընթաց։

 

2023թ. ապրիլի 17-ից  ապրիլի 28-ը տեղի կունենա  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով 2 շաբաթյա դասընթաց, մասնակիցներին կշնորհվի 30 կրեդիտ:


Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 25 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:


Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ,  գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ:


Դասընթացը կազմակերպված է առցանց՝ «Զում» հարթակով, սկիզբը ժ. 18.00:


Դասախոս՝ ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Ի. Է. Դանիելյան (մասնագիտական վերապատրաստում «Դիետոլոգիա» մասնագիտությամբ 2018թ., ք.Մոսկվա):


Կոնտակտային հեռախոսահամարներ՝ 091-42-08-80, 091-24 -91- 85


Գրանցման համար զանգահարել կամ դիմել ԵՊԲՀ-ի շարունակական մասնագիտական զարգացման բաժին՝ 010-58- 31- 01, 091- 51- 55- 50


Դասընթացի ավարտին մասնակիցները.

 

  • կսովորեն հասկանալ և կիրառել մակրո- և միկրոնուտրիենտների
  • փոխազդեցությունը և ազդեցությունը առողջ և հիվանդ մարդու օրգանիզմի վրա,
  • կկարողանան կիրառել մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման դիետիկ  սկզբունքները և որոշակի սննդամթերքների առողջարար ազդեցությունը,
  • կծանոթանան աղիքային միկրոբիոտի գնահատման և շտկման գիտականորեն հիմնավորված  մեթոդներին,
  • ձեռք կբերեն պացիենտի սննդային վարքագիծը գնահատելու և փոխելու հմտություններ,
  • գործնականում կօգնեն պացիենտին կարգավորել մարմնի քաշը:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ