Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. մարտի 16-ին, Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում
Թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գուրգեն Հովհաննեսի Բադալյանը ծնվել է 1923թ. մարտի 5-ին, Երևանում: Այսօր բժշկագիտության անվանի ներկայացուցիչը կդառնար 100 տարեկան: 1947թ. նա ավարտել է ԵՊԲՀ-ն:
Պրակտիկ բժշկությունից բացի զբաղվում էր նաև գիտական գործունեությամբ: Գուրգեն Բադալյանի գիտական ուղին նվիրված էր սուր և քրոնիկական սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության պաթոգենեզի հարցերի ուսումնասիրությանը: Բադալյանը 150-ից ավելի գիտական աշխատության, այդ թվում 4 գրքի հեղինակ է:
Հետազոտել է արյան շրջանառության տարբեր աստիճանի անբավարարության ժամանակ բրոնխիալ անցանելիության վիճակը և արտաքին շնչառական ֆունկցիան:
Ակադեմիկոս Բադալյանը մեծ համբավ ուներ նախկին Խորհրդային միության սրտաբանների, թերապևտների շրջանում: Հրապարակել է գրքեր՝ սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության վերաբերյալ:
Գուրգեն Բադալյանը շուրջ երկու տասնամյակ եղել է Խորհրդային Հայաստանի գլխավոր թերապևտը, քառորդ դար շարունակ գլխավորել է Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը, եղել է թերապևտիկ և սրտաբանական ծառայության ղեկավար առաջատար կլինիկայում:
Միևնույն ժամանակ ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի սրտի իշեմիկ հիվանդության ուսումնասիրության լաբորատորիան:
Նախագահել է Հայաստանի թերապևտների գիտական ընկերությունը և անդամակցել է ինտերնիստների միջազգային ընկերությանը:
Մարտի 16-ին, ժամը 16:00-ին ԵՊԲՀ կարմիր դահլիճում կանցկացվի Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
16.03.2023 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ