Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

2023թ. մարտի 13-ից մարտի 24-ը, կրեդիտավորված դասընթաց` «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով

2023թ. մարտի 13-ից մարտի 24-ը, կրեդիտավորված դասընթաց` «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով

2023 թվականից ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կրկնողաբար անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով վերապատրաստման ՇՄԶ կրեդիտավորված 2-շաբաթյա դասընթաց։


Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 25 տեսական և 5 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

2023թ. մարտի 13-ից մարտի 24-ը տեղի կունենա «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով 2 շաբաթյա դասընթաց, մասնակիցներին կշնորհվի 30 կրեդիտ:


Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ,  գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ:

Դասընթացը կազմակերպված է առցանց՝ «Զում» հարթակով, սկիզբը ժ. 18.00, տևողությունը՝ 3 ժամ:


Դասախոս՝ ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Ի. Է. Դանիելյան (մասնագիտական վերապատրաստում «Դիետոլոգիա» մասնագիտությամբ 2018թ., ք. Մոսկվա):


Կոնտակտային հեռախոսահամարներ՝ 091-42-08-80, 091-24 -91- 85


Գրանցման համար՝ 010-58- 31- 01, 091- 51- 55- 50


Դասընթացի ավարտին մասնակիցները.

 

  • կսովորեն հասկանալ և կիրառել մակրո- և միկրոնուտրիենտների
  • փոխազդեցությունը և ազդեցությունը առողջ և հիվանդ մարդու օրգանիզմի վրա,
  • կկարողանան կիրառել մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման դիետիկ  սկզբունքները և որոշակի սննդամթերքների առողջարար ազդեցությունը,
  • կծանոթանան աղիքային միկրոբիոտի գնահատման և շտկման գիտականորեն հիմնավորված  մեթոդներին,
  • ձեռք կբերեն պացիենտի սննդային վարքագիծը գնահատելու և փոխելու հմտություններ,
  • գործնականում կօգնեն պացիենտին կարգավորել մարմնի քաշը:

 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ