Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Յելի Բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ Շարոն Չեքիջյանը մասնակցելու է 6-րդ ՀՄԲՀ-ին որպես պլենար բանախոս. 6imca.am

Յելի Բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ Շարոն Չեքիջյանը մասնակցելու է 6-րդ ՀՄԲՀ-ին որպես պլենար բանախոս. 6imca.am

Յելի Բժշկական դպրոցի Անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շարոն Անուշ Չեքիջյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին որպես պլենար բանախոս։

Շարոն Չեքիջյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն է գլոբալ անհետաձգելի օգնությունը, այդ ոլորտում համակարգերի զարգացումը, ոչ կանխամտածված  վնասվածքների կանխարգելումը, միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում կաթվածի և սրտաբանական օգնությունը։ Դր․Չեքիջյանը ղեկավարել և մասնակցել է  ծրագրերի ՀՀ-ում, Ուգանդայում և Իրաքում, հանդիսացել է Համաշխարհային բանկի և ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու։ Հանդիսանում է ՀՀ կաթվածի նախաձեռնության (SIATA) խորհրդատվական խորհրդի անդամ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինտիտուտի հրավիրված պրոֆեսոր: 2020թ․-ին ստացել է Ֆուլբրայթի գրանտ ՀՀ անհետաձգելի բուժօգնությունը բարելավելու՝ անհետաձգելի բուժօգնության ռեզիդենտուրայի նոր ծրագրի ստեղծման համար, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջության դպրոցի և ԱԱԻ հետ համագործակցությամբ։  

Նա խորապես նվիրված է բուժառուների փորձառության, հաղորդակցման և բժշկության մեջ հումանիզմի խնդիրներին։ Հանդիսացել է մարդու իրավունքների թեմային նվիրված՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության մասին «Թաքնված քարտեզ» ֆիլմի համապորդյուսեր, որը հեռարձակվել է ԱՄՆ-ում 2022թ․-ին ազգային PBS ալիքով։

6-րդ ՀՄԲՀ խոսնակների թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ համագումարի կայքում www.6imca.am






Սկզբնաղբյուր. 6imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ