Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ծառայությունների ամբողջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

Ծառայությունների ամբողջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին բժիշկներ, Wellmed բժշկական թիմի գործընկերներ, բարեկամներ:


Wellmed կլինիկան, որը երկար ուղի է անցել և ունի գրեթե կեսդարյա պատմություն, ներկայում, նորագույն հագեցվածությամբ, իր ծառայություններն է առաջարկում ազգաբնակչությանը:

 

Կենտրոնում բարձրորակ, առաջնակարգ, փորձառու մասնագետների կողմից մատուցվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապիա, օրթոպեդիա, վիրաբուժություն, իմպլանտոլոգիա, օրթոդոնտիա, մանկական ստոմատոլոգիա:

 

Ծառայությունների ամբողջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար Ծառայությունների ամբողջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

 

Ներկայում կենտրոնում գործում է եվրոպական չափանիշներով կահավորված 10 աշխատասենյակ` հագեցած լավագույն սարքերով և գործիքներով: Ծառայությունը ներառում է նաև լաբորատոր, ախտահանման և ախտորոշիչ բաժիններ:

 

Բոլոր ծառայությունները միտված են` նվիրելու մարդկանց ժպիտ և նրանց կյանքը գունավորելու նոր գույներով: Կլինիկայի կարգախոսն է. «Նվիրում ենք ժպիտներ` արդեն ավելի քան կես դար»:

 

Զոհրաբ Հարությունյան


Մեդ-Պրակտիկ թիմը զրուցել է Wellmed կլինիկայի հիմնադիր տնօրեն Զոհրաբ Հարությունյանի հետ` ստանալու մի քանի հարցերի պատասխաններ և պարզելու նրանց անցած ուղու հաջողության գրավականը:


Ինչպե՞ս հղացավ կլինիկա ստեղծելու միտքը:


Կլինիկան ունի 75 տարվա պատմություն, որի ընթացքում այն գործել է Շենգավիթի շրջանում որպես ատամնաբուժական պոլիկլինիկա: 27 տարի աշխատել եմ որպես կլինիկայի ղեկավար: Այս տարի կատարվել են ներդրումներ և վերանորոգման աշխատանքներ, և հիմա բոլորի առջև նորաբաց ժամանակակից ստոմատոլոգիան Wellmed կլինիկան է:

 

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար


Ի՞նչ նպատակներ ի սկզբանե դրվեցին կլինիկայի ստեղծման հիմքում:


Ատամնաբուժությունը վերջին տարիներին շատ արագ զարգացում է ապրել: Մենք հասել ենք նրան, որ և՛ ախտորոշումը, և՛ լաբորատոր հետազոտությունները, և՛ մյուս բոլոր աշխատանքներն իրականացվում են ամենանորագույն տեխնոլոգիաներով: Կլինիկան ունի բոլոր հնարավորությունները` զարգացնելու ներգնա տուրիզմը:


Ինչո՞ւ դիմել հենց  Wellmed կլինիկա:


Վստահորեն  կարող եմ ասել, որ մեր կլինիկան բուժման մեթոդներով չի զիջում արտերկրի առաջնակարգ ստոմատոլոգիական կլինիկաներին:


Մեզ մոտ գործում է բանկային համակարգ. եթե բուժառուն այդ պահին դժվարանում է վճարել բուժման դիմաց, բանկն օգնում է, որ նա ապառիկ պայմաններով կատարի վճարումը:

 

Ծառայությունների ամբեղջական փաթեթ` ժպիտ նվիրելու համար 

 

Կլինիկայում առկա են նաև ախտորոշման ժամանակակից սարքեր, ինչպես օրինակ, նորագույն համակարգչային տոմոգրաֆը, որը որոշում է ոսկրերի խտությունը, իսկ մարդու դեմքը պատկերում է 8 դիրքով: Առկա է նաև ժամանակակից ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ աշխատանքներն իրականացվում են համակարգչային տեխնիկայի օգնությամբ:
Մեր հաջողության գրավականներից է թիմային աշխատանքը:


Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:


Բոլորին առողջություն եմ մաղթում: Առողջությունը շատ կարևոր է: Ի դեպ, բերանի խոռոչի առողջությունը` ևս, չէ՞ որ այն ամբողջ ստամոքս-աղիքային համակարգի հայելին է:

 

Արսեն Միրզոյան


Զրուցեցինք նաև գործադիր տնօրեն Արսեն Միրզոյանի հետ:


Միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգաներ ենք ներդրել, որոնք թույլ են տալիս ստանալ բարձր որակ: Մեր հիմնական նպատակը բուժառուի անվտանգ և արդյունավետ բուժումն է, որպեսզի նա հեռանա գեղեցիկ ժպիտով:


Մասնագետներն անցնո՞ւմ են վերապատրաստումներ:


Մեր բոլոր բժիշկները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հայաստանում վերապատրաստումները պարտադիր են, և հետևում ենք, որ բոլորը 5 տարին մեկ վերապատրաստումներ անցնեն, հակառակ դեպքում խզում ենք պայմանագիրը: Բժիշկներից շատերն իրենց կամքով արտասահմանյան վերապատրաստումներ են անցնում, մասնակցում դասընթացների և գիտաժողովների:

 

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար


Ի՞նչ կցանկանաք առանձնացնել:


Մեր աշխատանքում հատկապես կարևորում ենք բուժման անվտանգությունը, ինչն ապահովելու համար կլինիկայում առանձնացված է միջազգային վերջին պահանջներին համապատասխան երկու մասից բաղկացած ախտահանման սենյակ (նախաախտահանման և ախտահանման) ինչի արդյունքում ապահովում ենք բուժառուների համար շատ կարևոր բարձր անվտանգություն: Որպեսզի մեր բուժառուները որևէ խոչընդոտի առջև չկանգնեն, ստեղծում ենք նաև հնարավոր հարմարավետ պայմաններ:

 

Նելլի Արտյոմի Հովհաննիսյան


Մեր հաջորդ զրուցակիցն է թերապևտ-ստոմատոլոգ Նելլի Արտյոմի Հովհաննիսյանը:


Ինչո՞վ է առանձնանում Wellmed կլինիկան, որի համար բժիշկը նախապատություն կտա աշխատելու հենց այստեղ:


Պայմաններն այստեղ հիանալի են, կլինիկան գերհագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան լավագույն տեխնիկայով, աշխատում է գործին գիտակ, փորձառու բուժանձնակազմ, աշխատանքները ճիշտ կազմակերպող ադմինիստրացիա:

 

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

 

Ի՞նչ առավելությունների ու առանձնահատկությունների համար բուժառուն կդիմի Wellmed կլինիկա:


Առկա են ատամնաբուժության հետ կապված բոլոր ծառայությունները, բուժում ենք կարիեսից մինչև ամենաբարդ խնդիրները: Երբեմն մեզ դիմում են հենց բարդությունների կապակցությամբ՝ վատ բուժված ատամ, կիսատ լիցքեր, ատամներում առկա կոտրված գործիքներ… Մեզ մոտ իրականացվում է նաև էսթետիկ ատամնաբուժություն:

 

Ռուզաննա Սերգոյան


Հանդիպման շրջանակում խոսեցինք ներկա պացիենտներից Ռուզաննա Սերգոյանի հետ:


Ինչո՞ւ դիմեցիք հատկապես Wellmed  կլինիկա:


Սանկտ Պետերբուրգում շատ եմ դիմել ատամնաբույժների, իսկ այստեղ իմ ծանոթները խորհուրդ տվեցին դիմել այս կլինիկա:  


Ի՞նչը Ձեզ հատկապես գրավեց և պատճառ դարձավ` շարունակելու մնալ Wellmed կլինիկայի պացիենտը:


Ինձ դուր է եկել անձնակազմի մոտեցումը, պայմանները: Այստեղ և՛ բուժվեցի,  և՛ իմպլանտ տեղադրվեց: Արդեն 2 ամիս է, որ բուժվում եմ այստեղ և անչափ գոհ եմ արդյունքից:

 

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

Ծառայությունների ամբեղջական փաթեթ`ժպիտ նվիրելու համար

 

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ