Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը
Բժշկական մայր բուհում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով: ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Վրեժ Շահրամանյանն անդրադարձավ արդիական մի շարք հարցերի, որոնք առնչվում են սեռական վարքագծին, անվտանգությանը, սեռակրթությանը:
«Այսօրվա դասախոսությունը հավաքական է, ընդգրկում է մի քանի թեմա: Որպեսզի սեռական առողջությունը լինի ամուր և վարքագիծն էլ լինի անշեղելի, մենք պետք է հասկանանք, որ սեռական առողջությունը մարդու առողջության անբաժանելի մասն է, դա առանձին կղզի չէ: Ինչպես շնչառությունը, մարսողությունը, այնպես էլ սեռական ֆունկցիան մարդու ընդհանուր առողջության մի մասն է: Մեր օրգանիզմում ամոթալի օրգաններ չկան, բոլոր օրգան համակարգերը միմյանց հետ շատ սերտ փոխկապակցված են: Ամոթալի է սեռական փոխհարաբերություններին առնչվող այն մշուշապատ պատկերացումները, որոնք կարող են բերել ճակատագրական հետևանքների»,-նշեց բժիշկ-սեքսոպաթոլոգը:
Մասնագետը ընդգծեց, որ սեռական անտեղյակությունը օրեցօր աճում է, դաշտը հեղեղված է հակասական նյութերով, սխալ տեղեկատվությամբ, ինչը լրջագույն խնդիր է. «Թվում է, թե ամեն ինչ գիտենք, համացանցի դար է, սակայն այժմ ավելի շատ հակասական ժամանակաշրջան է: Պետք է լինել սեռակրթված միայն հավաստի աղբյուրներից, ոչ թե պատահական: Այսօր սեռական կրթության մասին խոսում են բոլորը, և առաջին տեղը զբաղեցնում է համացանցը»:
Վրեժ Շահրամանյանը հանգամանալից անդրադարձավ նաև սեռավարակներին, դրանց տեսակներին և վտանգավորության աստիճանին: Նրա խոսքով՝ կան այնպիսի սեռավարակներ, որոնք ընթանում են առանց կլինիկական նշանների և այդ պատճառով մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի, ինչը կրկին սխալ տեղեկատվության արդյունք է: Նա հորդորեց հաճախ դիմել մասնագետի, հետազոտվել՝ խնդիրներից և բարդություններից խուսափելու համար:
Դասախոսության ընթացքում սեքսոպաթոլոգը ներկայացրեց մասնագիտական տեսանյութեր, խոսեց նաև անպտղության, անցանկալի հղիության և մի շարք այլ կարևոր թեմաների մասին:
ԵՊԲՀ դասախոսին ունկնդրելու էին եկել ոչ միայն ուսանողներ, այլև ամբիոնականներ, գործընկերներ:
30.11.2022 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ