Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Նոյեմբերը՝ Հայաստանում բժշկական գենետիկայի ամիս․ կայացավ առաջին մեծ գիտաժողովը

ԵՊԲՀ. Նոյեմբերը՝ Հայաստանում բժշկական գենետիկայի ամիս․ կայացավ առաջին մեծ գիտաժողովը

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Բժշկական գենետիկայի գիտական ասպեկտները» թեմայով գիտաժողովը։

Գենետիկայի ոլորտի միջոցառումներից մեկի բացման խոսքը վստահված էր Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Սարգսյանին, որի զեկույցը կրում էր «Գենետիկ ծառայությունների զարգացումը Հայաստանում» խորագիրը։

«Մենք այսօր հնարավորություն ունենք ախտորոշելու ամենաբարդ և եզակի հիվանդությունները։ Մոլեկուլային գենետիկ մեթոդների օգնությամբ մենք որոշում ենք օնկոլոգիական հիվանդությունների դեպքում բուժման նկատմամբ զգայունությունը։ Մենք՝ Հայաստանի գենետիկներս, միշտ պատրաստ ենք համագործակցելու և փորձով փոխանակվելու աշխարհի բժշկական հաստատությունների առաջատար մասնագետների՝ մեր գործընկերների հետ», - ընդգծեց Թամարա Սարգսյանը։

«Ակադեմիկոս Ն.Պ. Բոչկովի անվան բժշկական գենետիկական հետազոտությունների կենտրոն» Դաշնային պետական բյուջետային գիտական հաստատության նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների լաբորատորիայի վարիչ, սելեկտիվ սկրինինգի լաբորատորիայի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Եկատերինա Զախարովան, որը զբաղվում է ծանրագույն և եզակի հիվանդությունների ախտորոշմամբ, ներկայացրեց «Նյութափոխանակության ժառանգական հիվանդությունները՝ կլինիկական օրինակներով» զեկույցը՝ շեշտելով այս ոլորտում բժշկի, լաբորատորիայի և պացիենտի ընտանիքի համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ հիվանդության ախտորոշման և արդյունավետ բուժման տեսանկյունից հատկապես ընտանիքի անդամներից շատ բան է կախված։

«Ակադեմիկոս Ն.Պ. Բոչկովի անվան բժշկական գենետիկական հետազոտությունների կենտրոն» Դաշնային պետական բյուջետային գիտական հաստատության նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Գալինա Բայդակովան հանդես եկավ «Բիոմարկերների դերը լիզոսոմային պահեստավորման հիվանդությունների ախտորոշման մեջ» թեմայով զեկույցով։

Նոյեմբեր ամսվա ընթացքում Բժշկական գենետիկայի ամբիոնը նախատեսում է ևս 2 մեծ գիտաժողով՝ «Գենային սեկվենավորումը պրակտիկ բժիշկների համար» (նոյեմբերի 14-16) և «Թրոմբոդինամիկա» (նոյեմբերի 23-24) թեմաներով։ Գիտաժողովները գենետիկայի ոլորտի մասնագետներին փորձով և գիտելիքներով փոխանակվելու լայն հնարավորություններ են ընձեռում։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ