Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հարցազրույց Medclub կլինիկայի հիմնադիր-տնօրեն, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ

Հարցազրույց Medclub կլինիկայի հիմնադիր-տնօրեն, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ

Վերջերս Երևանում տեղի ունեցավ Medclub կլինիկայի հանդիսավոր բացումը, որն իր այցելուներին առաջարկում է առողջ, երջանիկ և ներդաշնակ ապրելու դեղատոմս: Բացմանը ներկա էին բժիշկներ, Medclub բժշկական թիմի գործընկերներ, բարեկամներ: Կլինիկայի ստեղծման պատմության և ապագա առաքելության մասին զրուցեցինք հիմնադիր-տնօրեն, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

 

Ձեր անցած ճանապարհը, որին հաջորդեց այսօրը…
Ունեմ շուրջ 25 տարվա մասնագիտական գործունեություն, աշխատել և ղեկավարել եմ տարբեր բժշկական կենտրոնների ուրոլոգիական ծառայությունները։ Սիրում եմ իմ մասնագիտությունը՝ ուրոլոգիան, քանի որ այն առնչվում է մարդու կենսական կարևոր համակարգերի հետ, ինչպիսիք են՝ միզասեռական և վերարտադրողական համակարգերը:

 

Կյանքում և մասնագիտության մեջ մշտապես կան փոփոխություններ և նորություններ: Պետք է հարմարվել, ճկուն լինել, նորն ընդունել, սովորել, ստեղծել, չվախենալ և համընթաց լինել այսօրվա նորարարություններին։

 

Հետևաբար բժշկության մեջ կարևորում եմ ո՛չ միայն բուժումը, այլ նաև կանխարգելիչ բժշկությունն ու առողջության պահպանումը, որի արդյունքում կարելի է երկարացնել մարդու կյանքի տևողությունը, լավացնել կյանքի որակը և, իհարկե՝, երջանկացնել։

 

Ե ՞րբ հասունացավ կլինիկա հիմնելու գաղափարը:
Կլինիկա հիմնելու գաղափարը հասունացավ 3 տարի առաջ, երբ իմ բժշկական պրակտիկ գործունեությանը զուգընթաց` հետևեցի բիզնես վարչարարության մագիստրոսական մեկամյա ծրագրին: Այդ դասընթացն ինձ  գիտելիք և վստահություն ներշնչեց՝ բժշկական ոլորտում ունենալու սեփական նախաձեռնություն:

 

Իմ գիտական թեզի միջոցով ես արդեն մանրամասն պատկերացնում էի ապագա կլինիկան՝ իր կառուցվածքով, ծառայություններով, նպատակներով և առաքելությամբ։

 

Այս տարի իմ երազանքն իրականություն դարձավ, և Medclub-ի բացումը իրականություն դարձավ 2 ամիս առաջ:

 

Medclub ը մարդու ֆիզիկական, սեռական և վերարտադրողական առողջության պահպանման միտում ունի: Այն նոր մշակույթ կբերի մեր հասարակության կյանքում։

 

 

Ովքե ՞ր են լինելու բուժառուները, ո՞ր խնդիրների դեպքում կարող են դիմել:
Մեր այցելուների թիրախային խումբը երիտասարդ և միջին տարիքի մարդիկ են, որոնք ցանկանում են ապրել առողջ և երջանիկ կյանքով:

 

Կլինիկայում կմատուցվեն ուրոլոգիական, գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիական, սեքսոլոգիական, մաշկաբանական, ինչպես  նաև ախտորոշիչ ծառայություններ: Առավելապես շեշտադրվում է զույգային թերապիան:

 

Ի ՞ նչ ասել է զույգային թերապիա:

Զույգային թերապիան զույգերի առողջության խնդիրներին համատեղ մոտեցումն է։ Եթե ամուսիններն ունեն առողջության հետ կապված մտահոգություններ, կարիքներ և ակնկալիքներ, մենք օգնում ենք զույգին` միաժամանակ: Կլինիկա հաճախելով՝ նրանք իրենց բոլոր հարցերի պատասխանները գտնում են մեկ վայրում։ Այսինքն, զույգերը, միասին բարձրաձայնելով իրենց խնդիրների մասին, առավել տեղեկացված են դառնում միմյանց առողջությանը սպառնացող վտանգներին, հետևանքներին, ինչը նպաստում է առողջ վարքագծի ձևավորմանը և ներդաշնակությանը:

Ինչպե ՞ ս եք պատկերացնում առողջության դրական վարքագծի ձևավորումը:
Առողջության դրական վարքագիծը ներառում է այն  գործողությունները կամ անելիքները, որոնք նպաստում են մարդու առողջությանը։ Այն կարող է վերաբերվել սննդին, ֆիզիկական ակտիվությանը, վնասակար սովորություններին, ինչպես նաև ռիսկային սեռական վարքագծին: Այսինքն, մեր կլինիկայի տարբերությունն այլ կլինիկաներից կայանում է նրանում, որ հիվանդների բուժական հարցերից զատ,  նրանց տեղյակ է պահվում առողջության սպառնալիքների մասին, և փորձ է արվում առողջության դրական վարքագիծ ձևավորել:

 

Շատ դեպքերում այդ վարքագիծը ձևավորելով՝ արդեն ձևավորվում է երջանիկ և առողջ ընտանիք:

 

Եթե մարդիկ փորձում են առողջության դրական վարքագծով ապրել, փորձում են ներդաշնակ լինել, զերծ մնալ հիվանդություններից, հետաքրքրվել առողջ ապրելակերպով, դա, միաժամանակ, նպաստում է նրանց երկարակեցությանը:

 

Երբ մարդիկ առողջ են երկար ապրում, այդ դեպքում նրանք խնդիրներ չեն առաջացնում ո՛չ իրենց շրջապատի, ոչ էլ երկրի և տնտեսության համար: Արդյունքում առողջ և երկարակյաց է լինում նաև հասարակությունը, որը կարևոր է երկրի և նրա տնտեսության  համար:

 

Ինչո ՞ ւ դիմել Medclub կլինիկա:
Medclub կլինիկան վայր է, որտեղ մարդիկ մեկ պատուհանի սկզբունքով գտնում են իրենց բոլոր հարցերի պատասխանները` հատկապես տղամարդու և կնոջ ընդհանուր, սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված:

 

Ահա թե ինչու պետք է դիմել Medclub կլինիկա:

 

Կլինիկան նոր մշակույթ է ստեղծում, և այդ մշակույթը հիմնված է զույգային թերապիայի, առողջության դրական վարքագծի ձևավորման, հիվանդությունների և առողջ ապրելակերպի կառուցման վրա:

 

Մեր առաքելությունն է՝ օգնել մարդկանց ապրել երջանիկ և առողջ:


 



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ