Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Կրթություն, հանրային առողջություն, սոցիալական ապահովվածություն» խորագրով պանելային հանդիպում

ՀՀ ԱՆ. «Կրթություն, հանրային առողջություն, սոցիալական ապահովվածություն» խորագրով պանելային հանդիպում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է առաջին համաշխարհային հայկական գագաթաժողովի շրջանակներում անցկացվող «Կրթություն, հանրային առողջություն, սոցիալական ապահովվածություն» խորագիրը կրող պանելային հանդիպմանը:

Նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում մեկնարկած բարեփոխումներին և այդ ծրագրերում Սփյուռքի ներգրավվածությանն ու դերակատարությանը: Մասնավորապես ներկայացվել են հոգեկան առողջության ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Առողջության համապարփակ ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված հարցերը, տարեցտարի աճող պետական հատկացումների համատեքստում անելիքները:

Ամսվա խորհրդին համահունչ` Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունից՝ ընդգծելով, որ հոկտեմբերյան միամսյակն ավարտվում է, սական չեն ավարտվում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ