Իրադարձություններ Հայաստանում
Կլինիկական ուղեցույցների ձեռնարկը կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը

Հոկտեմբերի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսը։
Մոտ 600 էջանոց գրքում ամփոփված են առավել հաճախ հանդիպող հիվանդությունների ապացուցողական հիմունքներով ախտորոշման և բուժման աշխարհի նորագույն մոտեցումները: Այն «Վարդանանց»-ի մեկ տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է:
Նախատեսվում է գրքում արդեն տեղ գտած հիվանդությունների ցանկում ներառել ևս 695 գործելակարգեր, որոնք ամեն տարի կթարմացվեն:
Հանդիսությունը նպատակ ուներ նաև մեծարել առողջապահության ոլորտի առաջնային օղակի առաջամարտիկներին՝ թերապևտներին և ընտանեկան բժիշկներին։ Նրանց նվիրեցին «Բուժում է Վարդանանցը» գիրքը:
Գիրքն առաքելություն ունի նաև լայն հանրությանը ծանոթացնել բժշկական ժամանակակից մոտեցումներին, Հայաստանում խթանել մասնագիտական քննարկումների և բանավեճերի կայացումը:
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի հետ:
Որո՞նք են գրքի ստեղծման, մտահղացման դրդապատճառները
- Երբ խոսքը վերաբերում է առողջությանը, յուրաքանչյուրը ցանկանում է վստահ լինել, որ իրեն առաջարկվել է ախտորոշման և բուժման ամենակարճ ճանապարհը: Անկախ նրանից, խոսքը սովորական հարբուխի, թե առողջական ավելի լուրջ խնդրի մասին է: Սա է մտահղացման ամենակարևոր դրդապատճառը:
Մենք որոշեցինք աշխարհում արդեն առկա լավագույն միջազգային փորձը հասանելի դարձնել մեր ազգաբնակչությանը, իսկ դրա լավագույն ճանապարհն աշխարհում առկա տեղեկատվությանը ծանոթ լինելն է:
Մեր առջև խնդիր դրվեց հավաքագրել այդ տեղեկատվությունը, թարգմանել, տեղայնացնել և ի մի բերել մեր կողմից մշակված ձևաչափում։ Ահա մեր երազանքը, որին հասել ենք քայլ առ քայլ:
Ի՞նչ նպատակներ դրվեցին գրքի ստեղծման հիմքում
- Մենք ստեղծել ենք շատ համառոտ, բայց և շատ տեղեկատվական ու վստահելի գործընկեր-գիրք, որը բժշկին կօգնի մշակել բոլոր քայլերը՝ սկսած բուժառուին տրվող հարցերից մինչև հետազոտություններ և բուժում։ Այն նաև չսխալվելու երաշխիք է:
Գիրքը նախատեսված է առաջնային օղակի բժիշկների համար՝ թերապևտ, նյարդաբան, մանկաբույժ, գինեկոլոգ և այլն:
Ի՞նչ սկզբունքով է ընտրվել բովանդակությունը և ի՞նչ շարունակություն սպասենք:
- Սա բավականին մեծ աշխատանք է, ներառված են բոլոր այն հիվանդությունները, որոնցով բնակչությունը դիմում է «Վարդանանց»-ին: Մենք նախապես ուսումնասիրեցինք Հայաստանում առաջնային օղակի կողմից ախտորոշումների ծավալը:
Պարզվեց, որ այն 750-800-ի է հասնում: Որոշվեց բոլոր ուղղություններով մշակել հակիրճ տեղեկատվություն`որպես գործելակարգ, որոնք հուշում են, թե ինչպես գործել:
Գրքի ներկայացված հատորում ընդգրկվեց 137-ը: Աշխատանքները շարունակվում են, արդեն պատրաստ է ևս 120-ը: Հետագայում որոշում կկայացվի՝ դրանք կներկայացվեն գրքի, թե էլեկտրոնային հասանելի շտեմարանի տեսքով, որը նաև ավելի հեշտ է թարմացնելը:
Այս ծրագիրը կիրականացվի մոտ 3 տարվա ընթացքում, բայց հետագա թարմացումներն, իհարկե՛, շարունակական են լինելու, և բոլորը կատարվելու է «Վարդանանց»-ի բժիշկների կողմից: Հատկացրել ենք ռեսուրսներ, որպեսզի աշխատանքները շարունակական լինեն:
Այն բժիշկը, ով կունենա այս գիրքը, պետք է վստահ լինի, որ անկախ նրա հրատարակման թվականից, նյութերը թարմացված են վերջին նորություններով:
Գրքում ո՞րն է ապացուցողական հիմքը՝ արտերկրի գրականությո՞ւնը, սեփական դիտարկումնե՞րը, թե՞…
- Ապացուցողական հիմքը միանշանակ միջազգային փորձն է, պարզապես մշակել ենք հատուկ ձևաչափ, որում տեղադրել ենք նաև մեր փորձը, առանց դրա կլիներ միայն տեսական, չկարդացվող մի գիրք:
Աշխատանքի ընթացքում հիշվող որևէ դրվագ…
- Բանավեճերը, հիմնական առարկությունն այս գրքի նկատմամբ այն է, թե ինչպե՞ս կարելի է ստանդարտացնել բուժումները, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ անհատական է: Բայց դա նույնն է, ինչ երաժիշտ դառնալ ցանկացողին ասեն, որ պետք չէ գամմաներ սովորել, միանգամից ամենաբարդից կարելի է սկսել:
Եթե հիմքեր չկան, եթե մոտեցումներն ապացուցված չեն, երբեք հնարավոր չէ ճիշտ բուժում իրականացնել: Ամեն բան պետք է կանոնակարգել. միայն կանոնները լավ իմացողը կարող է իմպրովիզացիա անել:
Խոսենք աշխատանքային թիմի մասին:
- Թիմը մեր ամենամեծ հարստությունն է, որտեղ ընդգրկված են «Վարդանանց»-ի երիտասարդ, անգլերենին տիրապետող բժիշկները, որոնց ես փորձեցի ոգեշնչել այս բարդ աշխատանքով: Եվ ստացվե՛ց. երիտասարդները տեսան այս գործի հեռանկարը և հաճույքով ներգրավվեցին: Նրանք մեր հիմնական ներուժն են, և ես հպարտ եմ մեր թիմով:
Զրուցեցինք նաև «Վարդանանց» ՆԲԿ-ի ներզատաբան, գրքի հեղինակային խմբի թիմակից Մարի Ղասաբօղլյանի հետ:
Ի՞նչ կարևորություն կարող է ունենալ «Բուժում է Վարդանանցը» գիրքը գործընկեր-բժիշկների աշխատանքում:
- Մենք՝ բժիշկներս, առօրյա աշխատանքում շատ ենք հանդիպում բարդ դեպքերի, և միշտ կարիք է լինում մեր իմացությունը, տեղեկատվությունն ավելի հավաստի աղբյուրներից թարմացնելու: Դա, բնականաբար, օգնում է ճիշտ ախտորոշմանը և բուժման նոր մոտեցումներով առաջնորդվելուն:
Կարծում եմ, սա շատ հաջողված ձեռնարկ է: Բոլորիս համար հաճելի է օգտվել հավաստի, հայալեզու, համապարփակ և թարմացված տեղեկատվությունից, որն ընդգրկում է նաև վերջին նորությունները: Դա կնպաստի գործընկերների «միանման» լեզվով խոսելուն, բուժառուին առավել ճշգրիտ ախտորոշելուն, միակ ճիշտ մոտեցմանը հասնելուն:
Մեր զրուցակիցն է «Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգ, գրքի հեղինակային խմբի թիմակից Մելինե Բալայանը:
Ինչպե՞ս է ձևավորվել աշխատանքային թիմը:
- Պարոն Մանգոյանի կողմից հայտարարվեց հետաքրքիր և կամավոր սկզբունքով առաջադրանք: Բոլորս մասնակցելու պատրաստակամություն հայտնեցինք: Արդյունքում ներգրավվեցին բոլոր վարդանանցիները. ոմանք գուցե ոչ ուղղակի իմաստով, բայց ունեցան իրենց մասնակցությունը:
Միշտ հա՞շտ էիք գրքի ստեղծման ճանապարհին:
- Աշխատում էինք ամենօրյա ռեժիմով և մեր աշխատանքին զուգահեռ: Ընթացքում փոխվում էին մեր մոտեցումները խնդիրների հայտնաբերման, բուժման հարցերում: Գործընկերներով կիսվում էինք միմյանց հետ։ Իհարկե, եղել են նաև բախումներ:
«Վարդանանց»-ի բժիշկներս տարբերվում ենք նրանով, որ միշտ բաց ենք տեղեկատվության համար, միշտ ուսումնասիրության մեջ ենք և միմյանց հետ փոխանակվում ենք մեր իմացած նորություններով:
Ամենակարևոր նորությունը, որը պարզել եք ընթացքում...
- Նյութերն ուսումնասիրելիս որոշ մոտեցումներ թարմացվել են, որոնք արդեն իսկ կիրառում ենք և դրական արդյունքներ ունենք: Իրականացնում ենք հետազոտություններ, որոնք մինչև այդ չէինք գործարկում, և որոնց հիման վրա ներկայումս բուժական երկարատև դրական արդյունք ենք ապահովում:
Գրքի շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնալ էր պատրաստվել ՝ 1.000.000 դրամի ծածկույթով Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության անվանական սերտիֆիկատների տեսքով, որոնք բժիշկներին տրամադրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։


Կարդացեք նաև

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...





Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այս տարի հյուրընկալում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը...



2022 թվականի դեկտեմբերից 2024 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» հիվանդանոցային համալիր, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի...



2022 թվականի դեկտեմբերից 2024 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Երևանում («Իզմիրլյան» ԲԿ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ») պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...



2022 թվականի դեկտեմբերից կրկնողաբար Երևանում («Աստղիկ» ԲԿ) տեղի կունենա Հայ օգնության ֆոնդի կողմից պարբերաբար իրականացվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող...



2023թ.-ից կրկնողաբար Երևանում (Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն՝ Միքաելյան վիրաբուժության ինստիտուտ) տեղի կունենա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...



2022 թվականից 2024 թվականը կրկնողաբար Երևանում («ՍԳԼ ԲԿ Պոլիկլինիկա») տեղի կունենա «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող...



2021-2023թթ. ժամանակահատվածում կրկնողաբար Երևանում («Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ գրասենյակ) տեղի կունենա «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կողմից կազմակերպվող «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական...



2021-2023թթ․ (կրկնողաբար) ք. Երևանում («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի կողմից...



2022 թվականի հոկտեմբերից կրկնողաբար Երևանում («ՀՀ ԱՆ ԱԱԻ», «Սլավմեդ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի «Մանկաբուժության ամբիոն»-ի կողմից կազմակերպվող «Քույրական գործը նեոնոտոլոգիայում»...



2021-2023թթ․ (կրկնողաբար) Երևանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի կողմից կազմակերպվող...



2023թ.-ից կրկնողաբար ք. Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «ԷՍԳ՝ հիմունքներից մինչև կլինիկական...



2021-2023թթ. Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Աչքի հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող...



2021-2023թթ․ (կրկնողաբար) Երևանում («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն